Սպանդ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանդ սովորական
Սպանդ սովորական
Սպանդ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Բորակաթփազգիներ (Nitrariaceae)
Ցեղ Սպանդ (Peganum)
Տեսակ Սպանդ սովորական (P. harmala)
Միջազգային անվանում
Peganum harmala

Սպանդ սովորական (հայկական տարանունները՝ խուճիկ, հարմալ, յուրերլիկ, շամփին, սանամ, վայրի փեգենա), զուգատերևազգիների ընտանիքին պատկանող բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 30-70 սմ բարձրություն, հիմքից ճյուղավորված է։ Լերկ ցողուններով բազմամյա խատաբույս է։ Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ 1-3-ական, բազմաթիվ ճյուղերի ծայրերին։ Պսակը սպիտակ է բայց ունի իր մեջ դեղնավուն գույն։ Պտուղը գնդաձև, եռափեղիկ տուփիկ է, սև-դարչնագույն կամ գորշ-մոխրագույն։ Արմատն ունի մուգ դարչնագույն կեղև, փայտացող է և թափանցում է հողի մեջ մինչև 3-5 մ։ Ամբողջ բույսն ունի սուր, տհաճ հոտ և դառը համ։ Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին, իսկ սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։

Հայաստանում աճում է միայն մեկ տեսակ, որի պաշարները չափազանց մեծ են։ Սպանդը քսերոֆիլ մոլախոտ է, աճում է արոտավայրերում, լեռնալանջերին, ավազային, կավային և մանր խճչային հողերում, Արարատյան դաշտում, Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Աբովյանի և հանրապետության այլ շրջաններում։ Բույսը լավ է տանում ցուրտը, երաշտը, պտղակալում է կանոնավոր, բազմանում է սերմերով։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ բույսը, հատկապես սերմերը, պարունակում են կարբոլինային և խինազոլինային խմբի ալկալոիդներ։ Գերակշռով մասը կազմում են գարմալին, գարմին, և պեգանին ալկալոիդները։ Բույսի մեջ հայտնաբերված է նաև կարոտին, տոկոֆերոլ, իսկ սերմերում՝ նաև ներկանյութ և 14-16 % ճարպայուղ։

Սպանդի սերմերը

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի պտուղները և նրա վերգետնյա մասն ամբողջովին։ Մթերում են ապրիլ ամսին՝ կոկոնակալման ընթացքում, չորացնում ստվերում, քամահարող տեղում, իսկ սերմերը հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Սպանդը բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն։ Հնդկաստանում շատ հնուց հայտի են եղել դեղաբույսի ճիճվամուղ և միջատապաստան հատկությունները։ Այն կիրառվել է միաժամանակորպես որպես օրգանիզմի ուժերը խթնող և վիժում առաջ բերող միջոց։ Պարսկական բժշկության մեջ դեղաբույսը համարվել է որպես միզամուղ, քրտնամուղ և ճիճվամուղ միջոց:Աֆղանստանում բույսի ծխով ծխահարվում են անդամալույծներին,միսկ տերևներից ուռուցքների վրա դնում են ջերմախյուս։ Սերմերի եփուկով բուժում են ասթման, ըմպում որպես միզամուղ և քրտնամուղ։ Սերմերի եփուկով բուժում են ասթման, ըմպում որպես միզամուղ և քրտնամուղ։ Ավիցեննանայլ դեղաբույսերի հետ խառնված պատրաստել է քսուք և օգտագործել գլխացավերի ժամանակ։ Դիմաներվի պարեզի դեպքում ախտահարված հատվածը գոլորշահարել է սերմերի եփուկով, քացախի հետ խառնած դրել է ցավող ատամի վրա, ամբողջ բույսից պատրաստված խյուսը օգտագործել է լնդերի բորբոքման, իսկ եփուկը ողողման ձևով՝ անգինայի ժամանակ։

Մխիթար Հերացին դեղաբույսի սերմերը օգտագործել է ջերմերի ժամանակ, իսկ Ամիրդովլաթ Ամասիացին դեղաբույսի սերմերըը գինու հետ խառնած օգտագործել է ընկնավորության և ռադիկուլիտի ժամանակ։ Նա նշում է, որ բույսը հարբեցնող է, մերով շաղախված՝ արտաքին կիրառման ձևով ուժեղցնում է տեսողությունը, իսկ ներքին ընդունման ձևով՝ միզամուղ է և փքահան, օգտակար՝ հազին, կոկորդի հիվանդություններին և «վախին»։ դեղաբույսը բժշկապետը համարում է հակաբեղմնավորիչ, դաշտանամուղ և վիժեցնող։ Այն ընդունակ է բացելու օրգանների խցանումը, չորացնում և լավացնում է խոցը, «զորություն տալիս ուղեղին, կաշի բուսցնում», իսկ օծելուց՝ օգնում է ոսկրացավին, քոսին և թարախաբշտերին։

Ծաղիկը սովորական սպանդի

Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է սերմերի օգտակարության մասին՝ թթվահամ բղկոցների դեպքում։ Գինու և այլ դեղաբույսերի հետ խառնած սերմերն օգտագորխում են սրտային անախորժ զգացողությունների ժամանակ։

Այն փաստը, որ սերմերը հայկական ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են թթվահամ բղկոցների դեպքում, ենթարկվել է վերանայման։ Այսպես, գերթթու և գերսեկրետոր խրոնիկական գաստրիտով հիվանդներին մենք տվել ենք սերմերի եփուկը՝ 3 շաբաթտևողությամբ։ Պարզվել է, որ դեղաբույսի սերմերն օժտված են ստամոքսի սեկրետոր, թթվագոյացմանև պեպսինազատման ֆունկցիաները որոշակի արգելակող հատկությամբ, մի հանգամանք, որը դրական է անդրադարձել հիվանդության բուժման ընթացքի վրա՝ առաջին իսկ պահից մեղմացնելով կամ լրիվ վերացնելով թթվահամ բղկոցները։

Հիմնավորված է, որ դեղաբույսը նախակենդանիների վրա ունի կործանարար ազդեցություն, այսպես, պտուղների թուրմից նրանք ոչնչացնում են 15, իսկ տերևների թուրմից՝ 8 րոպեի ընթացքում։ Անասնաբուժության մեջ դեղաբույսի պատրաստուկները օգտագործում են քոսի տիզի դեմ։

Սպանդի պտուղը

Այնպես որ կիրառման դեպքում անհարաժեշտ է զգույշ լինել։ Անասունները, բացի ուղտերից, այն չեն ուտում։ Աղացած սերմերը փոքր դոզաներով որոշ տեղերում օգտագործում են որպես համեմունք։ Սերմերից ստացվող ներկը բրդե, մետաքսեև բամբակե գործվածքները ներկում է դարչնագույն, դեղին կամ կարմիր։ Սերւմերից ստացվող ճարպայուղն օգտագործվում է օճառի և լաքերի արտադրության մեջ; Որպես հզոր միջատասպան միջոց, սպանդը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարելու համար։

Ալկալոիդները սպանդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Համախառը բանաձերը ՏԿՔՄՄ Բանաձև
Սպանդ C13H12N2O 7-մետաքս-1-մեթիլ-9Ն-պիրիդո[3,4-բ]Ինդոլ
Սպանդ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանդ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանդ սովորական» հոդվածին։