Սոֆյա Հունգարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Հունգարացի
 
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1136(1136-11-03)
Վախճանի օր ոչ վաղ քան 1161
Դինաստիա Արպադներ
Հայր Բելա II
Մայր Helena, Queen of Hungary

Սոֆիա Հունգարացի (հունգ.՝ Zsófia, նոյեմբերի 3, 1136(1136-11-03) - ոչ վաղ քան 1161, մոտ 1161, Շտիրիա, Ադմոնտ)[1], Հունգարիայի Արպադների դինաստիայից Բելա II թագավորի երկու դուստրերից ավագ դուստր, որը նշանված է եղել Գերմանիայի Կոնրադ III-ի որդի Հենրի Բերենգարի հետ։ Գերմանա-ավստրիական հարաբերությունների վատացման հետևանքով նրանց ամուսնությունը չի կայացել։ Սոֆիան դարձել է միանձնուհի։ Մահացել է լինելով միանձնուհի, Ավստրիայի բենեդիկտյան Ադմոնտ աբբայությունում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիան ծնվել է Հունգարիայի թագավոր և թագուհի Բելա II-ի և Իլոնա Սերբացու ընտանիքում մոտավորապես 1135 թվականին[3]։ Ժամանակագրության մեջ առաջին անգամ նրա անունը հիշատակվում է 1139 թվականին, երբ հայրը` Բելա II-ը նրան նշանել է Հենրիի` Կոնրադ III-ի (իշխել է 1138-1152 թվականներին) ավագ որդու հետ։ Նշանադրությունից շատ չանցած Սոֆիան Հունգարիայից մեկնում է Սրբազան Հռոմեական կայսրություն, որտեղ նա հավանաբար ուսումնասիրել է գերմաներեն և պալատական սովորույթներ` պատրաստվելով ամուսնության[4]։ Սակայն շուտով Հենրին մահանում է և Սոֆիայի ամուսնությունը ձախողվում է[3]։

1141 թվականին հարբեցողությունից մահանում է Սոֆիայի հայրը` Կույր Բելան (թագավորել է 1131-1141)։ Հունգարիայի գահը փոխանցվեց Սոֆիայի եղբորը` Գեզա II-ին (թագավորել է 1141-1162)։ Թեև վերջինս ծնողների առաջնեկն էր, բայց այդ ժամանակ նա ընդամենը մոտ 11 տարեկան էր։ Այլ ազգականների կողմից գահին տիրանալու փորձերը կանխելու համար նրան թագադրեցին հոր մահվանից երեք օր հետո։ Ռեգենտներ դարձան մանկահասակ թագավորի մայրը` Իլոնա Սերբացին և քեռին` Բելոշը, որը ծառայում էր Հունգարիայի արքունիքում։ Գեզա II-ը ինքնուրույն կառավարել է 1146 թվականից։ Հաջորդ տարիների ընթացքում Գեզա II-ի և Կոնրադ III-ի միջև հարաբերությունները աստիճանաբար ավելի ու ավելի լարված բնույթ էին կրում։ 1140-ական թվականների կեսերին Գերմանիայի թագավոր Կոնրադը (Սոֆիայի նշանածի հայրը) որոշ ժամանակ նույնիսկ աջակցում էր Բորիս Կոլոմանովիչին[Ն 1], որը հունգարական գահի իշխանության համար պայքարում էր Գեզա II-ի դեմ և գահի թեկնածու էր ներկայանում։ Գերմանիայի և Հունգարիայի միջև այդ լարված իրավիճակում Սոֆիայի և Հենրիի ամուսնական պլանները փոխվել էին։ Սակայն Սոֆիան դեռևս շարունակում էր մնալ գերմանական թագավորությունում, որտեղ նա ապրել է մի քանի տարի։ Շուտով նա մտնում է ավստրիական Ադմոնտ վանք և դառնում է միանձնուհի (ներկայումս գտնվում է Ավստիայում)[4]։

1147 թվականին Կոնրադը սկսեց Խաչակրաց երկրորդ արշավանքը և Հունգարիայի տարածքով գերմանական զորքերը խաղաղ անցնելը միայն հաշտեցրեց գերմանական թագավորին Գեզայի հետ։

Միանձնուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմոնտ աբբայություն, Էնս գետի ափին, Ավստրիա, Շտիրիա

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ, եպիսկոպոս Օտտո I Բանբերգցու կենսագիր Գերբորդը 1159 թվականին գրած մի նամակում հիշատակում է Սոֆիային և այդ ժամանակ նա արդեն Ադմոնտ վանքում էր ապրում և բաժանված էր Հենրի Բերենգարից։ Կոնրադ III-ը նրան վանք է ուղարկել անմիջապես Հունգարիայից հեռանալուց հետո, քանի որ ցանկանում էր, որ Սոֆիան աբբայությունում դաստիարակություն ստանա մինչև իր որդին և նա կհասունանան ամուսնանալու համար։ Երբ պարզ դարձավ, որ ամուսնությունն այլևս չի կայանա, նրա եղբայր Գեզա II-ը դեսպաններ ուղարկեց Ադմոնտ, որպեսզի նրան Հունգարիա վերադարձնի։ Սակայն Սոֆիան չցանկացավ վերադառանալ, և պնդեց, որ ցանկանում է վանքում որպես միանձնուհի մնալ։ Գեզան զորքը Ավստրիա մտցնելու պլաններ ուներ, որպեսզի նրան ուժով վերադարձնի։ Սակայն ավելի ուշ, հավանաբար, նա որոշում կայացրեց դիվանագիտական մոտեցում ցուցաբերել քրոջը վերադարձնելու համար բանակցություններ վարելով։ Ադմոնտի աբբան Սոֆիային ընտրելու հնարավորություն տվեց` մնալ կամ գնալ։ Սոֆիան մեկ անգամ ևս հաստատեց մնալու և միանձնուհի դառնալու իր ցանկությունը, և Գեզա II-ը, վերջապես համակերպվեց, որ քույրը մնա աբբայությունում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kristó Gyula, Makk Ferenc (1996)։ Az Árpád-ház uralkodói [=Rulers of the House of Árpád] (հունգարերեն)։ I.P.C. Könyvek։ ISBN 963-7930-97-3 
  • Lyon Jonathan R. (2012)։ «The letters of Princess Sophia of Hungary, a nun at Admont»։ in Newman Goldy Charlotte, Livingstone Amy։ Writing Medieval Women's Lives։ Palgrave Macmillan։ էջեր 51–68.։ ISBN 978-0-230-11455-5 
  • Makk Ferenc (1989)։ The Árpáds and the Comneni: Political Relations between Hungary and Byzantium in the 12th century (Translated by György Novák)։ Akadémiai Kiadó։ ISBN 963-05-5268-X 
  • Hóman, B. y Szekfű, Gy. (1935). Magyar Történet. Budapest, Hungría: Király Magyar Egyetemi Nyomda.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունգարիայի թագավոր և Սոֆիայի հորեղբայր` Կալման I Գրքասերի (թագավորել է 1095-1116) երկրորդ կնոջ` Վլադիմիր Մոնոմախի դստեր` Եվֆիմիայի հետ ամուսնանալուց հետո ծնված որդին, որին Կալմանը ճանաչել է ամուսնական դավաճանության ծնունդ, սակայն Բորիսը մեծանալով հունգարական գահի նկատմամբ հետևողական պայքար է մղել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հունգարիայի կենսագրական բառապաշար
  2. Magyar Tudományos Akadémia (1987). Magyarország története: Elozmenyek es Magyar tortenet 1242-IG. Akadémiai Kiadó. (հունգարերեն)
  3. 3,0 3,1 Kristó, Gyula; Makk, Ferenc (1996). Az Árpád-ház uralkodói. Արպադ դինաստիայի տիրակալներ, էջ 177, (հունգարերեն) I.P.C. Könyvek. ISBN 963-7930-97-3.
  4. 4,0 4,1 4,2 Lyon Jonathan R. The letters of Princess Sophia of Hungary, a nun at Admont // Writing Medieval Women's Lives. — Palgrave Macmillan, 2012. էջեր 51–68 — ISBN 978-0-230-11455-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]