Սոֆյա Արղության-Երկայնաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Արղության-Երկայնաբազուկ
Ծնվել էհունվարի 3, 1860(1860-01-03)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 22, 1954(1954-05-22) (94 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և մանկավարժ

Սոֆյա Վասիլի Արղության-Երկայնաբազուկ (1860, Թիֆլիս - 1954, մայիսի 22, Թիֆլիս), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է տեղի գիմնազիան, ապա՝ Պետերբուրգի Ֆրյոբելյան դասընթացները։ 1881-1883 թվականներին Թիֆլիսում կազմակերպել է առաջին մանկական գրադարանը, 1886 թվականին բացել դպրոց–պանսիոն և մանկապարտեզ, 1907 թվականին՝ Ֆրյոբելյան դասընթացներ։ Եղել է Թիֆլիսի հայ ուսուցչուհիների միության նախագահ, գրական–մանկավարժական գործի կազմակերպիչ։ Դասախոսել է Թիֆլիսի, այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտներում։ Արղության-Երկայնաբազուկն իր ձեռնարկներում և հոդվածներում անդրադարձել է գլխավորապես նախադպրոցականների դաստիարակության հարցերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production»։ avproduction.am։ Վերցված է 2020-01-03