Սոֆյա Ագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Սոֆյա Ագուլյան
Ծնվել է հոկտեմբերի 28, 1909({{padleft:1909|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})
Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1992
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Ալմա մատեր Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճան Կենսաբանական գիտությունների թեկնածու (1953)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և ՀԽՍՀ պետական մրցանակ

Սոֆյա Լիպարիտի Ագուլյան (1909, հոկտեմբերի 28 (օգոստոսի 7, Ալեքսանդրապոլ) - 1992, Երևան), գյուղատնտես-այգեգործ, գիտնական։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1953

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1935-1959 թթ՝ ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ Լենինականի հենակետի,1959-1979 թթ.` պտուղների ընտրասերման և սորտափորձարկման բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու տեսակների սորտաուսումնասիրման, դրանց կենսաբանական առանձնահատկությունների, ցրտադիմացկունության, սորտափորձարկման և ընտրասերման խնդիրներին[1]։

Փորձարկել է 19 սորտ` խնձորենու, տանձենու, սալորենու, հաղարջենու և ելակի, որից շրջանացվել է ելակի 4 սորտ՝ Լոռի, Ռուբինե, Լենինականի, Արևիկ։

Շքանշաններ, պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1959)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր (1954), մեծ արծաթե (1962), բրոնզե (1968) մեդալներ
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1979)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.