Սոֆի Սյուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

The time allocated for running scripts has expired. Հեդվիգ Կարոլինա Սոֆի Սյուշ (շվեդ.՝ Hedvig Carolina Sophie Cysch, ծննդյամբ` Վիբերգ (շվեդ.՝ Wiberg), The time allocated for running scripts has expired., The time allocated for running scripts has expired. - The time allocated for running scripts has expired., The time allocated for running scripts has expired.), շվեդ երգչուհի (մեցցո-սոպրանո) և բեմական դերասանուհի, որը հաճախ գլխավոր դերեր է կատարել օպերետներում, ինչպես Ստոկհոլմում, այնպես էլ Գյոթեբորգում: Մասնավորապես, նրան մեծ համբավ բերեց Ժակ Օֆենբախի «Գեղեցիկ Էլենա» (շվեդ.՝ Sköna Helena, ֆր.՝ La belle Hélène) պիեսում գլխավոր դերի կատարումը[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆի Վիբերգը ծնվել է Ստոկհոլմում 1847 թվականի հոկտեմբերի 15-ին վերակացու Կարլ Էրիկ Ուիբերի և Աննա Էլիսաբեթ Սադերստրյոմի ընտանիքում: 1857 թվականից հաճախել է Անդերս Սելինդերի բալետի դպրոց, 1866 թվականից` Թագավորական թատերական դպրոց: 1866 թվականի գարնանը նա առաջին անգամ հանդես եկավ Գյոթեբորգի նոր թատրոնում (շվեդ.՝ Nya Teatern), Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» (շվեդ.՝ De Nygifte) պիեսում, Լաուրայի դերում, իսկ 1867 թվականից՝ ելույթ ունեցավ Ստոկհոլմի շվեդական նորաստեղծ թատրոնում (շվեդ.՝ Svenska Teatern) և ի սկզբանե մեծ հեղինակություն էր վայելում, որպես ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը: 1872-1877 թվականներին խաղացել է Թագավորական թատրոնում: 1877-1879 թվականներին Փարիզում սովորելուց հետո Սոֆին ելույթ է ունեցել Գյոտեբորգի և Ստոկհոլմի տարբեր թատրոններում 1880-1888 թվականներին: 1882 թվականին նա ամուսնացավ մեծածախ առևտրական Կարլ Թեադոր Սյուշի (1853-1903) հետ[3]:

Բեմում Սոֆին արագորեն ժողովրդականություն ձեռք բերեց խաղալով մադամ Տալիենի դերերգը Ֆրանսուա Պոնսարի «Սիրահարված առյուծը» (շվեդ.՝ Det besegrade lejonet, ֆր.՝ Le Lion amoureux) և Ռոզայի դերերգը՝ «Պատիվ և փող» (շվեդ.՝ Hedern och penningen, ֆր.՝ L'Honneur et l'Argent) ներկայացումներում: Նա նաև դերեր է խաղացել նաև շեքսպիրյան ստեղծագործություններում, Հերոի դերը «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսում, Ջուլիետայի դերը «Ռոմեո և Ջուլիետ»-ում և Կորդելինի դերը «Լիր արքա»-ում: Սոֆին ավելի մեծ ճանաչում ստացավ որպես օպերային երգչուհի, հատկապես Օֆենբախի «Գեղեցիկ Էլենա» պիեսում գլխավոր դերակատարման շնորհիվ[3]:

Ամուսնությունից հետո Սյուշն ավարտեց իր ակտիվ կարիերան որպես դերասանուհի, բայց աջակցում էր ամուսնու հետ հիմնադրած թատերական և պրոդյուսերական ընկերությանը: 1882 թվականի օգոստոսին նա գլխավոր դեր ստացավ Ստոկհոլմի Յուրգորդստետեր թատրոնում Ֆլորիմոն Էրվեի «Լիլի» ներկայացման մեջ, ինչը նրանց ընկերությանը բերեց զգալի հաջողություններ: Ներկայացումը շարունակվեց ցուցադրվել ամբողջ աշնանը և ձմռանը Սյոդրայի թատրոնում: Ավելի ուշ նա հանդես եկավ Զիպեի «Գեղեցիկ Գալատեա» և Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլի» ներկայացումներում: Իր հաջողությունների շնորհիվ, նա հայտնի դարձավ որպես «շվեդական Ժյուդիկ»՝ ֆրանսիացի օպերետային երգչուհի Աննա Ժյուդիկի անունով[3]:

Վերջին անգամ նա բեմում հայտնվել է 1888 թվականին, կրկին «Գեղեցիկ Ելենա» ֆիլմում, վերջին տարիները մթագնվեցին ավելի ու ավելի մեծ դժվարություններով: Ամուսինը կորցնելով իր ամբողջ ունեցվածքը մահացավ 1903 թվականին, նրան թողնելով առանց ապրուստի միջոցների: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց այրիների բարեգործական տուն, այնուհետև մահացավ Ստոկհոլմի առողջապահության վարչության հոգեկան հիվանդությունների բաժանմունքում 1917 թվականի մարտի 20-ին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. H C S (Sophie) Cysch (f. Wiberg) — 1917.
  2. FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 The time allocated for running scripts has expired.
  4. The time allocated for running scripts has expired.