Սոֆի Ժանժամբր Անդերսոն
Սոֆի Ժանժամբր Անդերսոն ֆր.՝ Sophie Gengembre Anderson | |
---|---|
Ծնվել է | 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | մարտի 10, 1903 |
Մահվան վայր | Falmouth, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Երկեր | The Lily Maid of Astolat 1870? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Walter Anderson? |
Ծնողներ | հայր՝ Colomb Gengembre? |
![]() |
Սոֆի Ժանժամբր Անդերսոն (անգլ.՝ Sophie Gengembre Anderson;(1823[1][2][3][…], Փարիզ - մարտի 10, 1903, Falmouth, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարչուհի ֆրանսիական ոճով` մասնագիտացված կանանց և երեխաների դիմանկարների ժանրում։ Նրա աշխատանքները նախառաֆայելյանական ընդգծվածություն ունեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆին ծնվել է Փարիզում 1823 թվականին։ Նկարչուհու ծնողներն եղել են փարիզյան ճարտարապետ Շառլ Ժանժաբրը նրա անգլուհի կինը, որի աղջկական ազգանունը եղել է Յուբեր։ Նրանք ապրել են Փարիզում Սոֆիի կյանքի վաղ տարիներին, որտեղ նրա հայրը ծանոթ էր, մտավորականների, նկարիչների և դերասանների հետ, այնպիսինների, ինչպիսին էր Տալմա Ֆրանսուա Ժոզեֆը։ Հանգամանքները պահանջում են, որ ընտանիքը թողնի Փարիզը, և ապրի Ֆրանսիայի հեռու մի մարզում 1829 թվականից մինչև 1843 թվականը։
Տասնութ տարեկանում նրա մոտ ի հայտ եկավ հետաքրքրություն դեպի արվեստը, երբ նրա ապրած քաղաքը ժամանեց ճանապարհորդ դիմանկարիչը։ Նա ստացավ լավ տնային կրթություն, իսկ 1843 թվականին կրթվեց Շառլ Շտեյբենի մոտ։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ` փրկվելով 1848 թվականի հեղափոխությունից։ Սկզբում նրանք ապրեցին Ցինցինատիում` Օհայոում, հետո` Մանչեստրում` Պենսիլվանիայում, որտեղ Սոֆին ծանոթացավ անգլիացի նկարիչ Վոլտեր Անդերսոնի հետ և ամուսնացավ։
Սկզբում նա նկարում էր դիմանկարներ, կատարում նաև Louis Prang & Co Միավորման համար արվող աշխատանքը գունավոր լիտոգրաֆիաներով։ 1854 թվականին Անդերսոնները տեղափոխվեցին Լոնդոն, որտեղ Սոֆին ցուցադրեց իր աշխատանքները Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1858 թվականին նրանք վերադարձան Նյու-Յորք, իսկ մոտ 1863 թվականին վերջնականապես հաստատվեցին Լոնդոնում։
Հաջորդ երեք տասնամյակի ընթացքում նրա նկարները ցուցադրվում են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Բրիտանական նկարիչների հանրությունում և մարզային շատ պատկերասրահներում։ Վաղ նկարները ընդգծված են բուսաբանական և ալլ մանրամասներով, որոնք բնորոշ են նախառաֆայելյան շրջանին։