Սուքիաս Աղամալյանց
Jump to navigation
Jump to search
Սուքիաս Աղամալյանց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1738[1][2] Շոռոթ[1][2] |
Մահացել է | մարտի 18, 1789[1][2] (50 տարեկան) Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ուսուցիչ |
Սուքիաս Աղամալյանց (դեկտեմբերի 11, 1738[1][2], Շոռոթ[1][2] - մարտի 18, 1789[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), հայ մաթեմատիկոս, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1738 թ. դեկտեմբերի 11-ին, Սյունիքի Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ Հիմնական աշխատությունն է «Թուաբանութիուն»-ը (1781)՝ շարադրված գրաբարով։ Ի տարբերություն «Արհեստ համարողութեան» (1675) գրքի, «Թուաբանութիւն»–ն ունի հարուստ բովանդակություն և պարունակում է մաթեմատիկական սահմանումներ ու ապացույցներ։
Նյութի դասավորությունը, սահմանումների, ապացույցների և այլ հարցերի շարադրանքը հստակ է, ինքնատիպ և Արևմտյան Եվրոպայի XVIII դ դարի մաթեմատիկայի ուսումնական գրականության պահանջներին համապատասխան։ Մահացել է 1789 թ. մարտի 18-ին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետրոսյան Գ. Բ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։ ![]() |