Սուրիա Բոնալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրիա Բոնալի
Surya Bonaly, 2010.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Surya Bonaly
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 15, 1973(1973-12-15)[1] (47 տարեկան)
Ծննդավայր՝Նիս
Մարզիչ(ներ)՝

Սուրիա Բոնալի (ֆր.՝ Surya Bonaly, դեկտեմբերի 15, 1973(1973-12-15)[1], Նիս), ֆրանսիացի գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահք ձևում:

  • Աշխարհի չեմպիոնուհի պատանիների կարգում (1991)
  • Հնգակի Եվրոպայի չեմպիոնուհի (1991-1995 անընդմեջ)
  • Իննակի Ֆրանսիայի չեմպիոնուհի (1989-1997 անընդմեջ)
  • Աշխարհի եռակի փոխչեմպիոնուհի (1993-1995) անընդմեջ)

Մարզիչներ` Աննիկ և Դիդյե Գայագե (Annick & Didier Gailhaguet)` մինչև 1992 թվականը, 1992/1993 մրցաշրջան` Ալեն Ժիլետտի, այնուհետև` մայրը՝՝ Սյուզան Բոնալի (Suzanne Bonaly), խորեոգրաֆը 1995 թվականից` Նատալյա Վոլկովա-Դաբբադի:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիա Բոնալի. 1992 թ.

Սևամորթ գեղասահորդուհին Ռեյունյոն կղզուց որդեգրվել էր ֆրանսիացիների կողմից: Զբաղվել է թռիչք բատուտի վրա ձևով, ինչն էլ ազդել է նրա սահելու տեխնիկայի վրա, մանավանդ թռիչքների առումով, ինչը նա կարող էր անել առանց անհրաժեշտ արագության և 1/4-րդ կարճ շրջադարձով կամ նույնիսկ 1/2 պտույտով (սակայն ազատ ծրագրի ցատկը չեն հաշվում)՝ արդեն սառույցի վրա վայրէջք կատարելով: Այնուամենայնիվ, գնահատականների առումով դատավորները արդարացիորեն խրախուսեցին նրան այդպիսի բարդ և ռիսկային տարրերի համար (օրինակ՝ 1995 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում՝ 5.9 գնահատականներ՝ վեց դատավորներից): Բոնալիի կարիերայի առանձնահատկությունն Եվրոպայի առաջնությունում հինգ անընդմեջ հաղթանակն էր, և ոչ մի՝ Աշխարհի առաջնությունում (որտեղ նա չկարողացավ հաղթել եվրոպական մի շարք գեղասահորդուհիների):

1989 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում: Մարզիչները միանգամից հենվել էին ռեկորդային ցատկերի վրա՝ վտանգի տակ դնելով սահքը և այլ էլեմենտներ: Աշխարհում առաջին անգամ կանանց մենասահքում ընդգրկել էին երկու եռակի թռիչքից կազմված երկու կասկադ (լուց/տուլուպ և երկու տուլուպ): 1990 թվականի Եվրոպայի առաջնությունում Սուրայի ծրագիր են մարզիչները մտցնում սահմաններից դուրս արգելք ունեցող բարդ էլեմենտներ՝ քառակի տուլուպ, քառակի սալխ (միակ դեպքը կականց մենասահքում, երբ մի ծրագրում փորձ է կատարվել երկու քառակի թռիչքի), երկու եռակի լուց և այլն: Ընդհանուր երկու քառակի և վեց եռակի ցատկեր, որոնցից Բոնալին հաղթեց նվազագույն չորս բարդը, որից հետո մարզիչները սկսեցին պարզեցնել ծրագիրը: 1991 թվականի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կատարում է ցատկ՝ չորս պտույտով (տուլուպ)՝ մաքուր վայրէջք կատարելով, բայց չշրջելով այն:

1994 թվականի Աշխարհի առաջնությունում մարզիկը հրաժարվեց պատվանդանին բարձրանալ (պատմության մեջ միակ դեպքը): Նա չէր համաձայնվում մրցույթի արդյունքների հետ (հաղթանակի համար բավարար չէր միայն մեկ մրցավարի ձայնը): Միայն Չմշկասահորդների միջազգային միության նախագահ Պաուլսենի համոզելուց հետո բարձրացավ և ընդունեց մեդալը, բայց անմիջապես հետո հանեց այն: 1996 թվականին Բոնալին ծրագրում նորից փորձեց կատարել քառակի ցատկ (սալխ) և եռակի լուց/եռակի տուլուպ: Բոնալիի մայրը պարբերաբար փոխում էր մարզիչներին: Նա գրավեց ռուս մասնագետ Ն. Վոլկովին՝ ուշադրություն դարձնելով սահքի գեղարվեստական մասին, ինչը մարզիկը արդեն չէր կարողանում համատեղել նախկինում հասած տեխնիկական բարդության հետ: Վերջին տարիների սիրողականի մրցույթներին Բոնալին չէր կարողանում հաղթահարել նույնիսկ սովորական եռակի ցատկերը: Օլիմպիական-98-ում նա կարճ ծրագրից հետո զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: Ազատ ծրագրի ամենասկզբում կասկադի ժամանակ վայր է ընկնում և արդեն գիտակցելով, որ մեդալի հնարավորություն չկա, ծրագիր է մտցնում արգելված հետ կատարված սալտոն՝ առաջացնելով հանդիսատեսի բուռն արձագանքը (դատավորները երկու էլեմենտներից լրացուցիչ 0,2 միավորներ հանեցին այս էլեմենտի համար):

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթներ/Մրցաշրջան 1987-88 1988-89 1989-90 1990-91 1991-92 1992-93 1993-94 1994-95 1995-96 1996-97 1997-98
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 4 10
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 10 9 5 11 2 2 2 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 4 1 1 1 1 1 2 9 6
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 14 3 2 1
Գեղասահքի Ֆրանսիայի առաջնություն 4 1 1 1 1 1 1 1 1 1 2
Գրան-Պրիի փուլեր. Skate America 6 5 3 2 1 4
Skate Canada InternationalԳրան-Պրիի փուլեր. Skate Canada 7 1 3
Գրան-Պրիի փուլեր. Trophée Lalique 7 1 1 5 1 1 1 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 4
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 2 1 1 2 4
Գրան-Պրիի փուլեր. Nations Cup 1
Nebelhorn Trophy 2 1
Piruetten 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]