Սուրեն Պողոսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Պողոսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Պողոսյան
Նաև հայտնի է որպեսՍուրիկ Պողոսյան
Ծնվել է1943 (ամսաթիվը անհայտ)
Թբիլիսի
Մահացել է2009 մայիսի 10
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտություներգիչ
ԳործիքներՎոկալ
Ակորդեոն
Գործունեություն1962 - 2009
Կապված«Սայաթ Նովա» աշուղական երգի-պարի անսամբլ
Վրաստանի պետական ֆիլհարմոնիա

Սուրեն Պողոսյան (1943, Թբիլիսի - 2009 մայիսի 10, Մոսկվա)՝ հայազգի երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում։ Ընտանիքում ամենակրտսերն էր, ունեցել է երկու եղբայր և քույր։ Մայրը՝ Մարիա Հարությունյանը, ևս ունեցել է ձայնային տվյալներ, աշխատել է Պավլիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնում՝ որպես մեներգիչ։ Թբիլիսիում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան՝ շարունակելու ուսումը Երևանի Էլեկրո-մեխանիկական տեխնիկումում։ Սակայն չի հաջողվում ավարտին հասցնել ուսումը՝ այն կիսատ թողնելով վերադառնում է ծննդավայր։ Հետագայում «Սովետական Վրաստան» թերթին տված հարցազրույցում պատմում է, որ հարկադրված էր վերադառնալ, քանի որ իր մեծ ընտանիքը ֆինանսական տեսակետից օգնության կարիք ուներ և ինքը պետք է հոգար այդ կարիքը։

1962 թվականից աշխատում է տարբեր նվագախմբերում՝ որպես ակորդեոնահար, իսկ 1965 թվականից որպես մեներգիչ անդամակցում է «Սայաթ Նովա» աշուղական երգի-պարի անսամբլին, որը ղեկավարում էր Մուկուչ Ղազարյանը։ 1986 թվականից հանդիսանում էր Վրաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչ։

Արցախյան շարժման տարիներին Սուրեն Պողոսյանը ընտանիքով գալիս է Հայաստան, բնակություն հաստատում Երևանում։ Սակայն մի քանի տարի անց կրկին վերադառնում է Մոսկվա ու այնտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երկար հիվանդությունից հետո՝ 2009 թվականի մայիսի 10-ին մահանում է Մոսկվայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ երկու որդի՝ Մարտինը և Վալերին և դուստր՝ Մարինան։ Կինը՝ Աննան, ու որդիներից Մարտինը շարունակում են Սուրիկ Պողոսյանի գործը, իսկ դուստր Մարինան դաշնակահար է։