Սուրեն Հարությունյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Սուրեն Հարությունյան
Ծնվել էմայիսի 14, 1897(1897-05-14)
Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1941(1941-01-10) (43 տարեկանում)
Մեդվեժիեգորսկ, Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու (1937) և դոցենտ (1935)

Սուրեն Սեթի Հարությունյան, (մայիսի 14 (26), 1897, Վաղարշապատ - հունվարի 10, 1941, Մեդվեժեգորսկ), հայ քիմիկոս, գյուտարար։ Քիմիական գիտությունների թեկնածու (1937 թ.), դոցենտ (1935 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Եղել է պողպատի, տորֆի Մոսկվայի ԳՏԻ-ների, ՍՍՏՍ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) ավագ գիտաշխատող։ 1933 թվականից դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1934 թվականից՝ Երևանի համալսարանում։ Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է (Ա. Պ. Ղամբարյանի հետ, 1933 թ.) կաուչուկի սինթեզի լաբորատորիա, Հայաստանի քրոմպիկի գործարանում՝ սինթետիկ կաուչուկի գիտահետազոտական կենտրոնական լաբորատորիան (1933-1937 թվականներին՝ վարիչ)։ Մշակել է օրգանական ցնդող միացություններում քլորի քանակական ու ացետիլենում խառնուրդների արագ որոշման, ացետիլենից ու քլորաջրածնից վինիլքլորիդի, ացետիլենից միա- և երկվինիլացետիլենների ստացման եղանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322 CC-BY-SA-icon-80x15.png