Սուրբ Սեբալդի եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Սեբալդի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Winklerstraße 26 |
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի |
Թեմ | Evangelical Lutheran Church in Bavaria? |
Հիմնական ամսաթվերը | 1225 |
Ժառանգության կարգավիճակ | Բավարիայի ճարտարապետության հուշարձան[1] |
Նվիրված | Sebaldus? |
Անվանված | Sebaldus? |
Ճարտարապետ | Պարլեր |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1230-ական թթ. |
Հիմնադրված | 1225 |
![]() | |
![]() | |
![]() | |
sebalduskirche.de |
Սուրբ Սեբալդի եկեղեցի (գերմ.՝ Sebalduskirche), Նյուրնբերգի մեծ եկեղեցիներից ամենահինն է, ինչպես նաև քաղաքի լյութերական ծխական եկեղեցիներից ամենահինն է։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1230-ական թվականներից։ Եկեղեցին ծխականի կարգավիճակ է ստացել 1255 թվականին, իսկ նրա ամբողջական կառուցումն ավարտվել է 1273-1275 թվականներին։ Սկզբնապես այն կառուցվել էր որպես ռոմանական ոճի բազիլիկ՝ կազմված երկու բաժիններից։ 14-րդ դարի ընթացքում նրա կառուցվածքի մեջ կատարվել են էական փոփոխություններ։ Նախ ընդարձակվեցին կողային նավերը և բարձրացվեցին ծայրերը (1309-1345 թթ.), ապա կառուցվեց գոթական ոճի զոհասեղանը (1358-1379 թթ.): Երկու աշտարակները կառուցվեցին 15-րդ դարում։ Եկեղեցու հիմնական երգեհոնը կառուցել է նվագարաններ պատրաստող վարպետ Հենրիխ Թրաքսդորֆը 1440-1441 թվականների ընթացքում՝ Մայնցի բնակիչների հանգանակությամբ։ 17-րդ դարի կեսերին շինությունը և նրա ինտերիերը վերափոխվեցին բարոկկո ոճով։ Եկեղեցին մեծապես տուժել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որից հետո վերականգնվել է։ Այնուհանդերձ, հին ինտերիերը մասամբ պահպանվել է, այդ թվում՝ Սուրբ Սեբալդի գերեզմանը, Ֆայտ Շտոսի աշխատանքները և վիտրաժները։
Կառուցման փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռոմանական շրջան
-
Վաղ գոթական շրջան
-
Գոթական ոճի վերելքի շրջան
-
Ժամանակակից վիճակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Սեբալդի եկեղեցի» հոդվածին։ |