Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Գանձակ, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ներկա վիճակվերանորոգված է թուրքական ոճում և վերածված է թանգարանի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գանձակ քաղաքում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքում։ Գտնվում է Գանձակի Նորաշեն թաղամասի եզրին տարածված հայկական գերեզմանատան կողքին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ եկեղեցին կառուցված է 18-րդ դարում։ Հողաշեն ու անշուք Սուրբ Սարգիս եկեղեցին ուխտատեղիի համբավ ուներ։ Դրա վերաբերյալ 1881 թվականին վերաբերվող վավերագրերում կան որոշ[2]։ Հայտնի է, որ 1904 թվականին վանահայր է նշանակվել Անանիա քահանա Շիրակունին[3]։

Ըստ 19-րդ դարավերջի «Նոր-Դար» պարբերականի, Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն 1890 թվականին գնտվում էր խարխուլ դրության մեջ[4]։

1905-1906 թվականներին հայ-թուրքական կոտորածներից հետո, եկեղեցին հայտնվել էր ավեր վիճակում։ Կառույցի վերանորոգումն է սկսել և ավարտել գանձակեցի Նիկողայոս Ղուկասյանցը։ Վերաօծումը տեղի է ունեցել 1917 թվականի հունիսի 4-ին[5][6]։

ԽՍՀՄ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցին վերածվել էր «Ժողովուրդների բարեկամության պալատի» և գտնվում էր քաղաքի 9-րդ նրբանցքում[7]։

Ադրբեջանական Հանրապետություն (1990-ականներից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տեղեկությունների, այժմ տաճարը վերանորոգված է թուրքական ոճով և օգտագործվում է որպես թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 56
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 66
  3. «Արարատ», 1904, էջ 738
  4. «Նոր-Դար», 1890, N 116, էջ 2
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 2018, թ. 1
  6. «Մեղու Հայաստանի», 1874, N 19, էջ 3
  7. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 57