Jump to content

Սուրբ Պետրոս եկեղեցի (Վաշինգտոն ԿՇ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակծխական եկեղեցի և կաստյոլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն
Հասցե313 2nd Street SE, Washington, D.C. 20003-1902
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Washington?
Հիմնական ամսաթվերը1820
ՆվիրվածՊետրոս առաքյալ
Հիմնադրված1820
Շինանյութմարմար և գրանիտ
Քարտեզ
Քարտեզ
 St. Peter's on Capitol Hill (Washington, D.C.) Վիքիպահեստում
saintpetersdc.org(անգլ.)

Սուրբ Պետրոս եկեղեցի (անգլ.՝ St. Peter's on Capitol Hill), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ԿՇ-ի Կապիտոլ Հիլլ թաղամասում, Վաշինգտոնի արքեպիսկոպոսության կազմում։ 1820 թվականին հիմնադրված Սուրբ Պետրոսը Վաշինգտոնի երկրորդ կաթոլիկ ծխական համայնքն է (բայց այն Կոլումբիայի շրջանում չէ)։ Եկեղեցու շենքը վերջնականապես կառուցվել է 1889 թվականին։ Այնուհետև 1940 թվականին այն ավերվել է հրդեհի հետևանքով, բայց հետագայում կրկին վերակառուցվել է։ Եկեղեցու նշանաբանն է՝ «Համայնքում լինել Քրիստոսի երկրային մարմնավորումը»[1]։

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում Միացյալ Նահանգների Կապիտալիումը (ԱՄՆ-ի կոնգրեսի նիստերի գումարման շենքը), որը միշտ գրավում է Կոնգրեսի անդամների և աշխատողների ուշադրությունը, և եկեղեցին Կապիտալիումի Տան կողքին գտնվելու համար հայտնի է, որպես Տան եկեղեցի, իսկ Սենատի կողքին գտնվող Սուրբ Ջոզեֆ եկեղեցին հայտնի է, որպես Սենատի եկեղեցի[2]։

Եկեղեցու սկզբնական կառույցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականին հիմնադրվել է Սուրբ Պետրոս եկեղեցին՝ Վաշինգտոնում կաթոլիկ բնակչությանը ծառայելու համար։ Քաղաքի առաջին կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պատրիկը, աստիճանաբար հեռվացավ շատ ծխականներից և հատկապես նրանցից, ովքեր ապրում էին Անակոստիա գետի արևելքում։ Այս ամենի արդյունքում, 1801 թվականին Վաշինգտոնում սկսվեց երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցումը, այնուհետև Բալթիմորի եպիսկոպոս Ջոն Քերոլը թույլտվություն խնդրեց նախագահ Թոմաս Ջեֆերսոնից, որպեսզի եկեղեցի կառուցեն Հարավային Կապիտալիումի N և O փողոցների միջև։ Ծխական այս շրջանի տարածքը, որը, հիմնականում նախատեսված էր ծառայել Նևի Յարդի, Վաշինգտոնի Արսենալի և Կապիտալիում Հիլի բնակիչներին, ի սկզբանե ընդգրկում էր Թիբեր Քրեյքի, Նևի Յարդի, Վաշինգտոնի քաղաքային ջրանցքի և Կոլումբիայի շրջանի արևելյան սահմանի միջև ընկած տարածքները[3]։

1820 թվականի մայիսին ինը ազդեցիկ կաթողիկոսների հանձնաժողով գումարվեց՝ եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար, ներկա էին՝ Ուիլյամ Լի Բրենթը, Ուիլյամ Մեթյուսը, Ջեյմս Հոբանը և Դանիել Քերոլը։ Ներդրումները հեշտացնելու նպատակով, արքեպիսկոպոս Ամբրոս Մարեշալը եկեղեցում քահանա նշանակեց և 1820 թվականին ըստ կանոնակարգի հիմնադրեց ծխական եկեղեցին[4]։ 1821 թվականի սեպտեմբերի 3-ին Ջեյմս Ֆ. Մ. Լուկասը դարձավ Սուրբ Պետրոս եկեղեցու քահանա։ 1821 թվականին Դանիել Քերոլը Կապիտոլիում Հիլին նվիրեց երեք հողատարածք, որի վրա երեքով նախագծել էին եկեղեցու սկզբնական կառույցը։ Մեթյուին հանգիստ չէր տալիս այն փաստը, որ լարվածություն էր առաջացել Լուկասի և մեծահարուստ ծխականների միջև[5]։ Վերջնականապես, երբ մարվեց եկեղեցու պարտքը, նա իր գործը փոխանցեց արքեպիսկոպոսին՝ քննարկման դնելով հոգաբարձուների հարցը։ 1829 թվականին Լուկասը հրաժարվեց քահանայի պաշտոնից, որպեսզի միանար Ջորջթաուն քոլեջի Ջեսուիթներին։

1901 թվականին կառուցվել է քահանայի ծխական տունը

Եկեղեցու առաջին կառույցը կառուցված էր աղյուսից, եկեղեցու ճակատը պատված էր մանր քարերով, իսկ տանիքն էլ պատրաստված էր կավարից։ Հենց սկզբից և՛ սպիտակ, և՛ սև կաթոլիկները երկրպագություն էին անում նույն եկեղեցում, բայց սև ծխականները, նստում էին վերին պատկերասրահում։ Նախքան Լուկասի մեկնելը, նա սկսել էր ֆոնդ հավաքել՝ ծխական քահանայի համար տուն սարքելու։

1829 թվականին Մեթյու Դիգլը, որը նախկինում Լուկասի օգնականն էր, դարձել էր եկեղեցու երկրորդ քահանան։ Նա այնքան էլ երկար չմնաց այդ պաշտոնին, քանի որ 1831 թվականին մահացավ։ Դիգլին հաջորդեց Ջեյմս Հոները, ում ժամանակաշրջանում՝ 1832 թվականին, ձեռք բերվեց առաջին ծխական ձին։ Հոներին՝ որպես քահանայի, սկսեցին հետևել Փիթեր Շիիբերը, Փիտեր Վելմանսը և Վան Հորսինը։ Իր իսկ սեփական միջոցներով, Նայթը ընդլայնեց եկեղեցին` ավելացնելով խոստովանությունների սենյակ, երգչախումբ, պատկերասրահ և զանգակատուն։

Հաջորդ քահանան Ֆրենսիս Բոյլն էր, որի ժամանակ բացվեց եկեղեցու առաջին եկեղեցական դպրոցը։ Դպրոցը կառուցվել է ծխական Թոմաս Բեյնի նվիրած հողատարածքի վրա։ 1868 թվականից սկսած ուսանողներին ուսուցանում էին Սուրբ Խաչի երկու քույրերը։ 1885-ին եկեղեցում տեղի ունեցավ Երեմիա եպիսկոպոս Օսուլիվանի օծման արարողությունը։

Եկեղեցու նոր կառույցը

[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին վերակառուցվել է Սուրբ Պետրոսի զանգակատունը

1888 թվականից քահանան Մոնսինյոր Ջեյմս Օ'Բրայենն էր, որի ժամանակ 1889 թ.-ին սկսեցին քանդել եկեղեցին։ 1890 թվականի նոյեմբերի 23-ին շինությունը կառուցելու համար, Կարդինալ Ջեյմս Գիբբոնսը ֆինանսական նվիրատվություն է կատարել։ Մեկ տարվա ընթացքում կառույցը գրեթե պատրաստ էր, որպեսզի Սուրբ Ծնունդի արարողությունը անցկացվեր այնտեղ։ 1889 թվականի վերջին Մերիլենդում արդեն ամբողջապես պատրաստ էր գրանիտից և մարմարե քարհանքից պատրաստված շինությունը, որիՆավ (ճարտարապետություն)-ը ուներ 950 նստատեղ։ Այն հագեցած էր ֆրանսիական ապակյա պատուհաններով։ Օ'Բրայենի օրոք կառուցվեց ծխական քահանայի համար նախատեսված տուն, որը ուներ հարմարավետ պայմաններ։ 1922 թվականի դեկտեմբերին Օ'Բրայենը թոշակի անցավ և նրան հաջորդեց Յուջին Ջ. Քոնելլին, որպես քահանա, նա նախկինում եղել է արքեպիսկոպոսի կանցլերը։ 1923-ին և 1930-ականներին կրկին բացվում է նոր դպրոց։

1940-ի մարտի 17-ի առավոտյան հրդեհի հետևանքով շինությունն ավերվեց, հրդեհն առաջացել էր հեսանքի կայծից, երբ փորձում էին պատուհանների վրայից մաքրել գունաներկերը։ Քահանաների օգնականներ Չարլզ Վ. Նելսոնը և Ֆրենսիս Է. Սալիվանը շտապեցին մաքրել հաղորդության գավաթները։ Հրդեհից հետո Միացյալ մեթոդիստական եկեղեցին հավաքեց ծխականների խումբ` Սուրբ Պետրոս եկեղեցուն օգնելու համար։ Ինչպես նաև, Վերափոխման Լութերական և Սուրբ Մարկոս եպիսկոպոսական եկեղեցիներն առաջարկեցին, որ Սբ. Պետրոս եկեղեցու քահանաները այնտեղ պատարագ մատուցեն, բայց այդ առաջարկները մերժվեցին։

1940 թվականի հունիսին Եկեղեցին սկսեց վերակառուցվել և բացվեց 1941թվականի ապրիլի 13-ին՝ Զատկի տոնի օրը։ Բացումը գլխավորում էր արքեպիսկոպոս Միքայել Քորլինը։ 1970-2005 թվականը Միքայել Ջ. Օ'Սուլիվանը դարձավ եկեղեցու քահանան, և նրան հաջողվեց Չարլզ Մակքանը[6]։ Իսկ 2017 թվականին Սուրբ Պետրոս եկեղեցու քահանան դարձավ Գարի Ստուդնևսկին[7]։

Սուրբ Պետրոս եկեղեցու քահանաները ըստ ժամանակագրական կարգի.[8]

  • Սբ. Ջեյմս Ֆ. Լուկաս (1821-ի սեպտեմբերից մինչև 1829-ի հուլիս)
  • Սբ. Մեթյու Պ. Դեգլ (1829-ի օգոստոսից մինչև 1831-ի հոկտեմբեր)
  • Սբ. Ջեյմս Հոներներ (1831-ի հոկտեմբերից մինչև 1832-ի դեկտեմբեր)
  • Սբ. Ջիթեր Ստանիսլաուս Շրայբեր (1832-ի դեկտեմբերից մինչև 1833-ի դեկտեմբեր)
  • Սբ. Փիթեր Վելմանս (1833-ի դեկտեմբերից մինչև 1834-ի հուլիս)
  • Սբ. Ջոզեֆ վան Հորսիգ (1934-ի հուլիսից մինչև 1849-ի նոյեմբեր)
  • Սբ. Պետրոս Լենաղան (1849-ի նոյեմբերից մինչև 1851-ի դեկտեմբեր)
  • Սբ. Էդվարդ Ա. Նայթ (1851-ի դեկտեմբերից մինչև 1862-ի սեպտեմբեր)
  • Սբ. Ֆրանցիսկ Է. Բոյլ (1878-ի սեպտեմբերից մինչև 1878-ի ապրիլ)[9]
  • Սբ. Դեսիդերիուս Դե Վուլֆ (1878-ի ապրիլից մինչև 1878-ի նոյեմբեր)
  • Սբ. Յերեմիա Օ'Սալիվան (1878-ի նոյեմբերից մինչև 1885-ի սեպտեմբեր)
  • Սբ. Ջորջ Վ. Դևին (1886-ի փետրվարից մինչև 1888-ի մարտ)
  • Սբ. Ջեյմս Օ'Բրայեն (1888-ի ապրիլից մինչև 1922-ի դեկտեմբեր)
  • Սբ. Յուջին Ջ. Քոնելի (1922-ի դեկտեմբերից մինչև 1942-ի մայիս)
  • Սբ. Վալտեր Ջ. Հայեսը (1942-ի հունիսից մինչև 1954-ի մարտ)
  • Սբ. Լեոնարդ Ֆ. Հուրլի (1968-ի սեպտեմբերից մինչև 1970-ի նոյեմբեր)
  • Սբ. Մայքլ Ջ. Օ'Սուլիվան (1970-ի Նոյեմբերից մինչև 2005-ի հուլիս)
  • Սբ. Վիլյամ Բայրն (2015-ի հունիս)
  • Սբ. Քևին Հարթ (2015-ի հուլիսից մինչև 2017-ի հունվար)
  • Սբ. Գարի Ստուդնևսկի (2017-ի հունվարից - առ այսօր)

Սուրբ Պետրոսի դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոսը ուներ նաև ծխական դպրոց։ Սուրբ Պետրոսի դպրոցը Վաշինգտոն ԿՇ-ի ամենահին ծխական տարրական դպրոցն է։ Դպրոցը կառուցվել է դեռևս 1826 թվականին։ 1826 թվականի հուլիսին Դանիել Քերոլը՝ Վաշինգտոնի նշանավոր կալվածքատերը, Բալթիմորի արքեպիսկոպոս Ամբրոսոսը արքեպիսկոպոս Մարշելին ուղարկեց Կապիտալիում այն հույսով, որ այնտեղ դպրոց կկառուցվի։ Սակայն արքեպիսկոպոսը մերժեց նախնական առաջարկը։ Այնուամենայնիվ, չնայած մերժմանը, 1868 թվականին Թոմաս Բեյնի նվիրած հողատարածքի վրա կառուցվել է Սուրբ Պետրոսի դպրոցը։

Ներկայումս Սուրբ Պետրոսի դպրոցը առաջարկում է նախակրթարան դասարանի ծրագիր[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Servant Songs on Capitol Hill».
  2. In Church, Members Leave Politics at the Door Արխիվացված 2019-11-08 Wayback Machine (Roll Call)
  3. «History». St. Peter's on Capitol Hill. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  4. «St. Peter (Washington)». Archdiocese of Washington. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  5. Durkin, Joseph Thomas (1963). William Matthews: Priest and Citizen. New York: Benziger Brothers. էջեր 138–142. LCCN 64001710. OCLC 558792300.
  6. Murphy, Caryle (2005 թ․ սեպտեմբերի 18). «Pastor Is Retired, but Still Taking Calls». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  7. DeMayo (2017 թ․ հունվարի 10). «Jen». Hillrag.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  8. St. Peter's Church on Capitol Hill, Washington D.C. 150th Anniversary Pamphlet. 1971.
  9. «Evening star. [volume] (Washington, D.C.) 1854-1972, February 22, 1878, Image 4». 1878 թ․ փետրվարի 22. ISSN 2331-9968. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  10. «St. Peter School website». www.stpeterschooldc.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]