Սրխու Սուրբ Նշան վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Մարինոս վանքից)
Սրխու Սուրբ Նշան վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԳյուրփընար
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սրխու Սուրբ Նշան վանք (նաև` Սուրբ Մարինոսի վանք), հայկական առաքելական վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Կալպալասան գյուղի մոտ[1]։ Եղել է Վասպուրականի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն։ Այստեղ 16-րդ դարի բազմաթիվ ձեռագրեր են գրվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրխու Սուրբ Նշան վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների` վանքը գոյություն է ունեցել առնվազն զարգացած միջնադարից։ Այն եղել է Ախթամարի իրավասության ներքո գտնվող վանական համալիրներից մեկն էր[1]։

Վանքի առավել ծաղկման ժամանակաշրջանը եղել է 16-րդ դարը, ինչի մասին են վկայում այնտեղ 1570, 1592, 1593, 1596 թվականներին ստեղծված ձեռագրերն ու տվյալ ժամանակաշրջանով թվագրվող մեծ թվով գերեղմանաքարերը։

Ըստ Առաքել Դավրիժեցու տեղեկության՝ վանքն ավերվել է 1648 թվականի մեծ երկրաշարժից[2]։ Հիմնովին նորոգվել է 18-րդ դարի սկզբին։ Վանքի սուրբ Մարինոս եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ (արևմտյան) որմնամույթերով։ Կառուցված է կոպիտ մշակված բազալտի քարերից։ Պարսպապատ համալիրի արևմտյան և հարավային կողմերում վանքի բնակելի և տնտեսական շինություններն են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thierry H․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des études arméniennes», t․ VIII, P․, 1971․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 114։
  2. Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1900, էջ 379։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։