Սուրբ Հովհաննես եկեղեցի (Փակագետիկ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վանի նահանգ, Փակագետիկ |
Դավանանք | ![]() |
Ներկա վիճակ | Գրեթե ոչնչացված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1673 թվական |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական առաքելական ոչնչացված եկեղեցի Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում Գուրուպինար գավառի Բյոլմեչալը գյուղի հյուսիսային եզրին՝ ձորակի ձախ ծայրին, պատմական Հայոց ձոր գավառի Փակագետիկ բնակավայրում։ Ներկայում պապանվել են արևելյան մասի փոքր հատվածի որոշ կիսավեր պատեր։ Ծովի մակարդակից բարձր է 2318 մետր։ Կառուցվել է 1673 թվականին[1][2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հովհաննես եկեղեցին ունի եռանավ բազիլիկի հորինվածք։ Կառուցվել է կիսամշակ և անմշակ քարերով, ինչպես նաև կրաշաղախով[1][2]։
Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու 2004 թվականի դրությամբ դեռևս պահպանված հատվածների երեսպատի քարերին առկա են եղել հիմնականում ոչնչացված նվիրապետական մի քանի արձանագրություններ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
- ↑ 2,0 2,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելյան Տաճկաստանի, մաս Բ, Կ.Պօլիս, 1885 թվական, էջ 22-24։