Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի (Վարշավա)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի լեհ.՝ Bazylika archikatedralna św. Jana | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Śródmieście և Վարշավա |
Հասցե | Świętojańska 8, 00-278 Warszawa, |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Warsaw? |
Ժառանգության կարգավիճակ | Օբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում և անշարժ հուշարձան[1] |
Ճարտարապետական ոճ | Աղյուսային գոթիկա |
Հիմնադրված | 1390 |
Առաջին հիշատակում | 1390 |
![]() | |
![]() | |
katedra.mkw.pl |
Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցին (լեհ.՝ Archikatedra św. Jana w Warszawie) գտնվում է Վարշավայի Հին Քաղաքում։ Այն քաղաքի երեք տաճարներից մեկն է, որը նաև արքեպիսկոպոսարան է և թագավորության մայր եկեղեցին։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցին Լեհաստանի ազգային պանթեոններից մեկն է և կանգնած է Վարշավայի պատրիարքական եկեղեցու հարևանությամբ։ Քաղաքի հետ միասին եկեղեցին գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մշակութային ժառանգություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում Մազովյան գոթական ճարտարապետության ոճով, որը ծառայել է որպես թագադրության և հոգեհանգստի վայր ՝ բազմաթիվ Մազովիայի դուքսերի համար։ Եկեղեցին միացված էր Արքայական ամրոցի հետ, բարձր, 80 մետր երկարություն ունեցող միջանցքով, որը կառուցվել էր Թագուհի Աննա Յագիելոնկայի կողմից, 16-րդ դարի վերջին և երկարաձգվել է մինչև Մայր տաճարի առջև Սիգիզմունդ III Վազայի դեմ կատարած մահափորձի ձախողվելը, 1620 թվականը[2]։
1791 թվականի մայիսի 3-ին Սահմանադրության ընդունումից հետո, Արքայական դղյակում, սեսիայի ավարտից հետո, Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում Թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնատովսկին Աստծո առաջ երդման արարողություն տվեց։ Եկեղեցին մի քանի անգամ վերակառուցվել է, հատկապես 19-րդ դարում, այն պահպանվել է մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը, որն անգլիական գոթական վերածննդի օրինակ էր։
1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ (Օգոստոս–հոկտեմբեր 1944), եկեղեցին ապստամբների պայքարի վայրն էր։ Գերմանացիները շինության մեծ մասն ավերեցին[3]։
Պատերազմից հետո տաճարը վերակառուցվեց։ Արտաքին վերակառուցումը հիմնված էր 14-րդ դարի եկեղեցու ենթադրյալ տեսքին, այլ ոչ թե նրա նախապատերազմյան արտաքին տեսքի վրա։
Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջանի Բարոկկո ձևավորմամբ, հոյակապ գեղանկարչությամբ հարուստ, եկեղեցին ավերվեց գերմանացիների ռմբակոծությունից 1944 թվականի օգոստոսի 17-ին[4]։ Մեկ այլ հարձակման ժամանակ, նոյեմբերին քանդվեց նաև շենքի մյուս կողմը[4] The remains of the church were blown up by the Germans in November 1944.[4]։ Վեց հարյուրամյա կառույցից կանգուն մնաց միայն մի պատը։ Կույս Մարիամի և որդու նկարը ստեղծվել էր 1618 թվականին ՝ Սիգիզմունդ III Վազա թագավորի համար, հատկապես եկեղեցու գլխավոր զոհասեղանի վրա տեղադրելու համար։ Նապոլեոնի հրամանով նկարն առգրավվեց, որպես գլուխգործոց և տեղափոխվեց Փարիզ[5]։ 1820 թվականին Վարշավայի իշխանությունների կողմից նկարը ետ վերադարձվեց։ Այն շատ պատերազմներ է գոյատևել, սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, գերմանացիների ռմբակոծության պատճառով նկարը ոչնչացավ։ Այդ ժամանակաշրջանում շատ նշանակալի քանդակներ և նկարներ ոչնչացվեցին, որոնցից մեկը Ժան-Ջոզեֆ Վինաչեի Յան Ֆրանսիսցեկ Բիելինսկու մարմարե կիսանդրին էր[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարշավա, 16-րդ դարի վերջ, Ֆրանս Հոգենբերգ
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի (Վարշավա) Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ register of objects of cultural heritage in Poland
- ↑ Stefan Kieniewicz, ed., Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526–1795), vol. II, Warsaw, 1984, 83-01-03323-1.
- ↑ Stefan Wyszyński։ «Historia»։ www.katedra.mkw.pl (լեհերեն)։ Վերցված է 2011-08-18։ «W 1944 roku podczas Powstania Warszawskiego. Katedra była terenem walki. Wojska powstańcze walczyły tutaj w obronie niemal każdego metra posadzki. Niemcy zdołali wprowadzić do archikatedry czołg naładowany materiałami wybuchowymi: wybuch zniszczył ogromną część budowli. Po upadku Powstania Warszawskiego. Vernichtungskommando ładunkami trotylu wysadziło w powietrze katedrę i zniszczyło 90% murów.»
- ↑ 4,0 4,1 4,2 Paweł Giergoń։ «Katedra św. Jana (Archikatedra)»։ www.sztuka.net.pl (լեհերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-07-ին։ Վերցված է 2009-03-05
- ↑ Maria Irena Kwiatkowska, Krystyna Kozłowska (1978)։ Katedra św. Jana (St. John's Cathedral) (լեհերեն)։ էջեր 241–242
- ↑ Józef Poklewski (1959)։ Prace Wydziału Filologiczno-Filozoficznego, Tomy 3-4 (Studies of the Faculty of Philology and Philosophy, Volumes 3-4) (ֆրանսերեն)։ էջ 309
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |