Սուրբ Հակոբ եկեղեցի (Մրգավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Հակոբ եկեղեցի (5).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Մրգավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1902-1905

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մրգավան գյուղում։ Ընդգրկված է Մրգավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1902-1905 թվականներին Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի կողմից՝ հայ բնակչության խնդրանքով։ Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի։ Բեմն առանց հարդարանքի է։ Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ՝ բազմանիստ թմբուկով և վեղարով։ Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքում և հարավային մասում, որոնք առանց դռների են։ Արևմտյան շքամուտքին կից զանգակատունն է։ Տարածքը ցանկապատված է։ Եկեղեցին վերականգնվել է 1981 թվականին, Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական աջակցությամբ (ճարտարապետ՝ Արծրունի Գալիկյան)[2]։

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր Մխիթար քահանա Ալոյան (հոգևոր հովիվ) (1995-2015 թթ)[3]
  • Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան (հոգևոր հովիվ) (2015–2016 թթ)[4]
  • Տեր Երվանդ (ավազանի անունը Սայադ) քահանա Բաբայան (2016 թվականից)[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 13.61/3