Արծրունի Գալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արծրունի Գալիկյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1912(1912-09-08)
ԾննդավայրՎան, Վանի ենթաշրջան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 20, 2004(2004-08-20) (91 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Արծրունի Գաբրիելի Գալիկյան (1912, սեպտեմբերի 8, Վան - 2004, օգոստոսի 20, Երևան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, այնուհետև՝ Հայարդնախագիծ ինստիտուտում։

1942 թվականին 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1945 թվականներին գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, վերադարձել է հայրենիք, բռնադատվել և 10 տարով աքսորվել Լվով, ապա՝ Նորիլսկ։

1949-1957 թվականներին եղել է կալանավայրում շինարարության պետ, 1951 թվականից՝ նախագծային ինստիտուտի հեղինակ-ճարտարապետ, 1957-1999 թվականներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ[1]։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիկյանի նախագծերով և ղեկավարությամբ կառուցվել են Էջմիածնի Մայրավանքի արևելյան և հյուսիսային (աշտարակի ժամացույցով) դարպասները, Արարատյան թեմի վարչական շենքը Երևանում, վերակառուցվել հին և նոր վեհարանները, «Ղազարապատ» շենքը, տպարանը, ճեմարանը (նոր մասի հավելումով), վանականների հանրակացարանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, Խոր վիրապ վանքը, Գեղարդավանքի բնակելի շենքերը, 1986-1987 թվականներին՝ Արտաշատի շրջանի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի և այլ եկեղեցական շինություններ։

1966-1968 թվականներին միաժամանակ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1975 թվականին նախագծել է Քանաքեռի տարածքում կառուցված ուռուցքաբանության հիվանդանոցի համալիրը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին արժանացել է Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Репрессированные архитекторы Приенисейской Сибири»։ www.memorial.krsk.ru։ Վերցված է 2016-09-08 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005