Սուրբ Խաչ վանք (Ագարակ)
Սուրբ Խաչ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Գմբեթավոր բազիլիկայի հորինվածքով, միանավ, թաղակապ դահլիճ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շահբուզի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետ | Շահան Գագիկ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-13-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 1451 թվական |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ բազալտ |
Սուրբ Խաչ վանք, Հայ առաքելական եկեղեցու ավերված վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք[1]։ Ավերակ վանքի մնացորդները ամբողջությամբ ոչնչացվել է 1997-2009թթ․ ըկնած ժամանակահատվածում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվել էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի Ագարակ գյուղում։ 1451 թվականին վանքի եկեղեցին վերանորոգել էր Շահան Գագիկը, իսկ 1600 թվականին՝ տիկին Մարգարիտը[1]։
Եկեղեցու ավերակները տեսանելի էին մինչև 1978 թվականը, որից հետո այն փլատակների էր վերածվել[1]։
Մեսրոպ Սմբատյանցը գրել է.
![]() |
«Ագարակայ Ս. Խաչ վանք ՚ի ձորն Շահբունուց շինեալ փի Շահան-Գագկայ յամի 1451, և նորոգել ՚ի տիկին Մարգարտէ յամի 1600» - Մեսրոպ Սմբատյանց[3]
|
![]() |
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրը կազմված էր Սուրբ Խաչ եկեղեցուց, գավթից, օժանդակ շինություններից և պարսպից։
Սուրբ Խաչ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի եկեղեցին գմբեթավոր բազիլիկայի հորինվածքով, միանավ, թաղակապ դահլիճ էր։ Կառուցված էր սրբատաշ բազալտից։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան ճակատից։ Եկեղեցու աբսիդը կիսաշրջանաձև էր։ Աբսիդի երկու կողմերում ուներ ավանդատների մեկ զույգ։ Եկեղեցու ներքնամասում կար արձանագրություններ։
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունեցել էր գավիթ-սրահ, որը կից էր եկեղեցուն արևմտյան ճակատից։
Պարիսպ և օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային և հարավարևմտյան կողմերում ուներ մեկ տասնյակի հասնող վանականների խցել և օժանդակ շինություններ։ Համալիրը շրջապատված էր պարսպով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 143, էջեր 143 — 224 էջ։
- ↑ Khatchadourian Lori, Smith Adam T., Ghulyan Husik, Lindsay Ian (2022)։ Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan։ Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies։ էջեր 390–393։ Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին
- ↑ Մեսրովբ Սմբատյանց // «Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա», Տփղիս, 1904, էջ 475