Սուրբ Թովմասի տաճար
| Սուրբ Թովմասի տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և փոքր բազիլիկ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Չեննայ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Archdiocese of Madras and Mylapore? |
| Հիմնական ամսաթվերը | 1893 |
| Նվիրված | Թովմաս առաքյալ |
| Անվանված | Թովմաս առաքյալ |
| Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա և Գոթական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1893 |
![]() | |
![]() | |
| thesanthomechurch.com | |
Սուրբ Թովմասի տաճար (Սուրբ Թովմասի բազիլիկ, சாந்தோம் பசிலிக்கா), կաթոլիկ եկեղեցի Չեննայում (Մադրաս), Հնդկաստան։ Մադրասի և Մելապորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ քրիստոնեական ավանդության՝ Սուրբ Թովմասը եղել է Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը և նրա ամենամոտ աշակերտներից։ Թովմասն Իսրայելից Կերալա է ժամանել 52 թվականին և քարոզել մինչև 72 թվականը, երբ նահատակվել է այն լեռան վրա, որն ավելի ուշ անվանվել է Սուրբ Թովմասի լեռ։
Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի սկզբին պորտուգալացի ճանապարհորդների կողմից և վերակառուցվել բրիտանացիների կողմից 1893 թվականին։ Վերաբերում է նեոգոթական ոճին, որը գերիշխում էր 19-րդ դարի վերջին բրիտանացի ճարտարապետների շրջանում։
1956 թվականին Հռոմի պապ Պիոս XII-ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ։ 2006 թվականի փետրվարի 11-ին Հնդկաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը տաճարին շնորհել է ազգային տաճարի կարգավիճակ։ Տաճարը Հնդկաստանի քրիստոնյաների ուխտագնացության կենտրոն է։ Տաճարին կից գործում է թանգարան[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Թոմասի տաճարը
-
Սուրբ Թոմասի տաճարը շուրջ 1905 թվականին
-
Տաճարի ինտերիերը նախքան վերանորոգումը
-
Տաճարի գլխավոր նավը
-
Տաճարի ինտերիերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Basilica of the National Shrine of St.Thomas» (անգլերեն). SanThomeChurch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.

