Սուրբ Երրորդություն եկեղեցի (Վոլչենսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Волченский-Церковь.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ տաճար
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Վոլչենսկի (Կամենսկի շրջան)
Դավանանք ուղղափառություն
Թեմ Ռոստովի և Նովոչերկասկի թեմ
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Վոլչենսկի)ը գտնվում է Ռուսաստանում
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Վոլչենսկի)
Կոորդինատներ: 48°14′10.000000099602″ հս․ լ. 40°7′1.0000000984063″ ավ. ե. / 48.23611111113877570° հս․. լ. 40.116944444471776876° ավ. ե. / 48.23611111113877570; 40.116944444471776876

Կենսաստեղծ Երրորդություն տաճար (Սուրբ Երրորդություն եկեղեցի, ռուս.՝ Свято-Троицкий храм; Церковь Троицы Живоначальной), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի Վոլչենսկի գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Դոնի Ռոստովի թեմին։ Սուրբ Երրորդություն քարե եկեղեցին կառուցվել է «պլաստուշկա» (ռուս.՝ пластушка) շինանյութից (տեղական բնական քար) և աղյուսից 1892 թվականին։ Այժմ վերականգնվում է։

Հասցեն՝ Ռոստովի մարզ, Կամենսկի շրջան, Վոլչենսկի խուտոր, Երիտասարդական փողոց, տուն 35։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն տաճարը Վոլչենսկի գյուղում բացվել է 1892 թվականին: Այն կառուցվել է անհավասարակողմ խաչի տեսքով՝ երկհարկանի զանգակատնով։ Նույն թվականին Սինոդի թույլտվությամբ տաճարի համար ստեղծվել է ինքնուրույն ծուխ։ Առաջին ծիսակատարությունը տաճարում տեղի է ունեցել Երրորդության տոնի օրը, այդ իսկ պատճառով տաճարն անվանվել է Սուրբ Երրորդություն։ 1894 թվականին տաճարին կից սկսել է գործել եկեղեցական-ծխական դպրոց, որը խորհրդային տարիներին դարձավ յոթնամյա դպրոց։

Տաճարի շինարարությունը տեղի բնակչության միջոցներով շարունակվել է շուրջ ութ տարի։ Առաջին քահանան եղել է հայր Միխայիլը։

Եկեղեցին փակվել է 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկին բացվել է, 1961 թվականին՝ նորից փակվել։ Տաճարում հացահատկի պահեստ էր։

2003 թվականին տեղի կազակները բնակավայրի ղեկավար Ն. Ս. Կուդինովի գլխավորությամբ պաշտոնապես գրանցել են ծուխը և սկսել վերականգնել Սուրբ Երրորդություն տաճարը։ «Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի Դոնի թեմի Կամենսկի շրջանի Վոլչենսկի գյուղի Սուրբ Երրորդություն տաճար» տեղական ուղղափառ կրոնական կազմակերպությունը գրանցվել է 2006 թվականին։

2008 թվականի սեպտեմբերի 3-ին տեղադրվել են տաճարի գմբեթի խաչերը, իսկ 2010 թվականին՝ զանգերը։ 2011 թվականի սեպտեմբերի 13-ին հայր Պավելն անցկացրել է տոնական պատարագ։

Այժմ վանքը վերականգնվում է[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Դոնի Ռոստովի թեմին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]