Սուրբ Երրորդություն եկեղեցի (Գրիգորաշեն)
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Գրիգորաշեն) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գետափ |
Դավանանք | ![]() |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 6-րդ դար |
Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Հիմնադրված | 7-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նաև՝ Գրիգորաշեն[1], Կարմիր վանք[2]), Հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Գետափ գյուղի մոտ, 3 կմ դեպի արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին, կառուցվել է 6-7-րդ դարերում։
Սուրբ Երրորդություն եկեղեցին վաղ միջնադարի ճարտարապետության կոթողներից է, ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, եկեղեցին կարելի է թվագրել 6-7-րդ դարերով։ Եկեղեցին կենտրոնագմբեթ և բազմախորան է։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին ունի 6 պայտաձև խորան, որոնց մեջ եռանկյունաձև, կամարակապ որմնախորշերն են, նաև ունեցել է բազմաստիճան որմնախարիսխ, պայտաձև կամարներ, եռանկյունաձև ճակտոնով և որմնասյուներով շքամուտք, որոնցից միայն հետքերն են մնացել։
Եկեղեցին ունի մեկ մուտք, որը գտնվում է հարավարևմտյան կողմում։ Կառուցված է դեղնակարմրավուն սրբատաշ տուֆից։ Եկեղեցու թմբուկի հյուսիսային պատուհանի պսակին կա փորագրություն, որտեղ գրված է եկեղեցու ճարտարապետի անունը՝ Գրիգոր, որն էլ պատճառ է հանդիսացել եկեղեցին կոչել նաև Գրիգորաշեն։ Հայկական ճարտարապետության մեջ հայտնի են ընդամենը վեց խորաններով 13 եկեղեցիներ, որոնցից կանգուն են մնացել միայն Արագածավանի Ս. Երրորդություն եկեղեցին և Բագարանի Շուշանա վանք եկեղեցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ hushardzantest։ «Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-15
- ↑ «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 216․