Սուրբ Գևորգ եկեղեցի (Սուլթան Սալա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՓոքր Սալա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1867
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1867
Քարտեզ
Քարտեզ
 Surb Gevorg Church, Sultan-Saly Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի և Կրասնոկրիմսկի գյուղական համայնքի Սուլթան Սալա գյուղում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

Հասցե` Ռուսաստան, Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, գյուղ Սուլթան Սալա, Պերվոմայսկայա փողոց, 1Բ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի հողերը հայերով բնակեցումը տեղի է ունեցել 18-րդ դարի վերջում, երբ Եկատերինա II կայսրուհին հրամանագիր է ստորագրել Ղրիմից Մերձազովիե հայերին վերաբնակեցնելու մասին։ 1779 թվականին հազարավոր հայեր ժամանեցին նոր բնակության վայր՝ հիմնելով Չալթր, Ղրիմ, Մեծ Սալա, Սուլթան Սալա և Նեսվետայ գյուղերը։ Սուլթան Սալա գյուղը հիմնադրվել է 1780 թվականին, իսկ Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1795 թվականին։ Քարե եկեղեցին գյուղում կառուցվել է 1795 թվականին։

1848 թվականին եկեղեցին արդեն խարխուլ վիճակում էր, ծխականները դիմեցին կոնսիստորիա` եկեղեցու վերանորոգման համար նվիրատվություններ հավաքելու թույլտվություն ստանալու համար։ Նոր Նախիջևանի քաղաքապետ Հարություն Խալիվովը գլխավորել է նվիրատվությունների հավաքագրումը։ Ավելի ուշ ծխականները որոշեցին, որ եկեղեցու վերանորոգման փոխարեն ավելի լավ է կառուցել նորը, առավել ևս, որ 1849 թվականին եկեղեցին թալանվել էր։

1850 թվականին ծխականների հավաքած գումարներով գյուղում կառուցվեց նոր եկեղեցի։ 1854 թվականին որոշվել էր բարեկարգել նոր կառուցված եկեղեցին, ինչի համար եկեղեցու երեցփոխը դիմել էր հոգևոր վարչությանը, ուղարկել էր նախագիծն ու վերակառուցման նախահաշիվը։ 1858 թվականին տաճարի վերակառուցման թույլտվությունը տրվեց։

Քահանա Պողոս Խրճյանը և ճարտարապետ Գավրիլովը 1863 թվականին ստուգայց են կատարել գյուղում`եկեղեցու պարիսպի շինարարության վայրը պարզելու նպատակով։

1864 թվականի մարտին հին եկեղեցին կամայականորեն քանդվել է ծխականների կողմից, իսկ 1867 թվականին ամբողջությամբ վերակառուցվել և օծվել է նոր եկեղեցին։

Հետագայում եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է։ 1881 թվականին կոնսիստորիան թույլատրել է եկեղեցին վերանորոգել արտաքինից, 1893 թվականին իրականացվել է կոսմետիկ վերանորոգում։

1872 թվականին եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 1908 թվականին այնտեղ սովորել է 126 հոգի։

Եկեղեցին տուժել է 1896 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ ուժեղ փոթորկի ժամանակ քանդվել են գմբեթն ու խաչը։ Խորհրդային իշխանության օրոք` 1930 թվականին, եկեղեցին փակվել է։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցին տուժել է, որից հետո կանգնած է եղել խարխուլ վիճակում մինչև այսօր։ Եկեղեցու քահանա տեր Թադեոս Գայբարյանի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվում եկեղեցին վերականգնելու համար. եկեղեցու վերականգնման ճարտարապետական նախագիծն ավարտվել է, կատարվել է կրոնական համայնքի գրանցում։

Կղերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու վանահայրն է Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ, ծնունդով չալթրցի տեր Թադեոս Գայբարյանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В.Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001 Е.И.
  • Халпахчьян О.X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер. 1988
  • Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы / Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]