Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ
Արտաքին տեսք
| տեսակ | խաչ-մասնատուփ |
|---|---|
| Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան | |
| հեղինակ | հայ վարպետներ |
| նյութ | ոսկեջրած արծաթ զմրուխտ կորալ սերդոլիկ գունավոր քարեր ապակի |
| բարձրություն | 29 |
| լայնություն | 29 |
| խորություն | 3.5 |
| ստեղծվել է | 1746 թ․ |
| ստեղծման վայր | Լիմ կղզու վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցի |
| Մետրոպոլիտեն թանգարանի կայք | |
Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ, պատրաստվել է 1746 թվականին հայ վարպետների կողմից Վանա լճի Լիմ կղզու վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ընդգրկված է Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանի հավաքածուում N161 ինվենտարի համարի ներքո[1]։ Սրբի մասունքներից կան Հայաստանի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցում։
Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփը ներկայացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսում (22/09/2018-13/01/2019)[1]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփը պատրաստվել է Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգին նվիրված տաճարում։ Մասունքի կենտրոնում սրբի գանգն է։
