Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Մեսրոպավան)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Մեսրոպավան) Սուրբ Մեսրոպ Մաշտոց վանք | |
---|---|
![]() Մեսրոպավանքի տեսքը մինչև ավերվելը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Մեսրոպավան |
Տարածաշրջան | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Օծման թվական | 456 թվական |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ոչնչացված |
Ժառանգության կարգավիճակ | կործանված |
Անվանված | Մեսրոպ Մաշտոց |
Հիմնադիր | Շաբիթ իշխան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 5-րդ դարի սկզիբ |
Կառուցման ավարտ | 456 թվական |
6.5 մետր | |
Երկարություն | 12.8 մետր |
Լայնություն | 6.5 մետր |
Նավի լայնություն | 6 մետր |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | սրբատաշ քար |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (հայտնի է նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց վանք, Մասրևանի վանք, Մսրվանիս վանք և Ամասրոյ վանք անուններով[1]), Հայ առաքելական վանական համալիր, որը գտնվում էր ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Նասիրվազ գյուղի տարածքում[2]։ Վանքն ամբողջությամբ ավերվել է 1997-2005թթ․ ընկաժ ժամանակաշրջանում[3]։
Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երվանդ Լալայանը գրել էր[4].
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը կառուցված էր պատմական Մեծ Հայքի, Վասպուրական նահանգի, Գողթն գավառի Մեսրոպավան գյուղի արևմտյան կողմում, Ալանգեազ փոքրիկ վտակի աջ կողմում գտնվող հարթ տարածության վրա։
Ավանդության համաձայն վանքի սկզբնական շինությունը 456 թվականին կառուցման հրաման էր տվել Գողթն գավառի կառավարիչ Շաբիթ իշխանը[5], որը Մեսրոպ Մաշտոցին, Գողթում բնակվելու տարիներին[6].
![]() |
«հյուրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր (նրան) ...» | ![]() |
Ըստ ավանդության Շաբիթ իշխանը ցանկանում էր սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը ամփոփեր Մեսրոպավանում, սակայն, Վահան Ամատունին աճյունը տեղափոխում և ամփոփում է Օշականում[7][8][9][10]։
Վանքի հիմնման և վերանորոգումների մասին գրավոր աղբյուրներում տեղեկությունները սակավ են։ Վիմական արձանագրություններից և պատմական աղբյուրներից երևում էր, որը վանքը միջնադարում կրել էր մի քանի հիմնավոր վերակառուցումներ, իսկ մի քանի անգամ էլ՝ գյուղի բնակիչների ջանքերով, 17-րդ և 19-րդ դարերում մասնակիորեն վերանորոգվել էր։
Վանքի եկեղեցուն կից մինչև 1915 թվականը գործել էր Մեսրոպավան գյուղի ծխական դպրոցը։
1930-ական թվականների երկրաշարժից քանդվել էր եկեղեցու գմբեթի մի մասը, արևմտյան ճակատին կցված գավիթ-սրահը, պարիսպը, որից հետո այն անուշադրության էր մատնվել, որից ավելի էր խարխլվել։
1980-ական թվականներին գտնվում էր կիսավեր վիճակում[11]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավիթ-սրահից, զանգակատնից, օժանդակ շինություններից և պարսպից։
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրի եկեղեցին ուներ արևելք-արևմուտք ձգվածություն։ Այն ուղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթավոր կառույց էր։ Երկարությունը 12.8 մետր էր, լայնությունը 6.5 մետր էր, իսկ բարձրությունը 10.7 մետր էր։ Կազմված էր ավագ խորանից, զույգ ավանդատներից և աղոթասրահից։
Եկեղեցու չորս մույթերի և ութ կիսամույթերի վրա վեր էր խոյանում մեծ գմբեթը, որը ուներ արաբական կամարներով ութ լուսամուտներ։ Կառուցված էր մշակված և կիսամշակված քարից։ Մուտքը գտնվում է արևմտյան հատվածում, որը բացվում էր դեպի գավիթ սյունասրահը։
Եկեղեցու ներսնամասը սվաղված էր, որի վրա նկատվում էին որմնանկարների հետքեր[12]. Ուներ մկրտության ավազան և նրա կողքին և դեմ դիմաց նմանատիպ այլ խորշեր։ Խորաններն երկու հատ էին, իսկ յուրաքանչյուր պատին երեքական շատ նեղ և ցած պատուհաններն էին[13]։
![]() |
«... սեղանը զարդարուած է Ոսկան Ոսկանեանի նուիրած բաւական գեղեցիկ պատկերներով։» | ![]() |
Սեղանի ձախ կողմում՝ խաչարձանի վրա, տակը և աջ կողմում արձանագրություններ կային.
![]() |
«Խաչս կանկնեց յիշատակ Թադոսին եւ մաւրս Գոհարին եը հաւր Ադիզ բէկին, Ամիրջանին, Սիրունակին, թվ. ՋԹ» - Երվանդ Լալայան, Գողթն, էջ 87
|
![]() |
![]() |
«Խաչս յիշատակ Մարտիրոսի Գիւլստանին թվ. ՌԿԷ» - Երվանդ Լալայան, Գողթն, էջ 87
|
![]() |
![]() |
«Խաչս յիշատակ է Պօղոսին թվ. ՌԿ» - Երվանդ Լալայան, Գողթն, էջ 87
|
![]() |
Եկեղեցու մոտ` ծառին, կախված էր զանգը։ Այն ձուլվել էր 1894 թվականին, ուներ ռուսերեն արձանագրություն և պատկերաքանդակներ։
Գավիթ-սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավիթ-սրահը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին։ Այն չորս մույթերի օրինակով թաղակապ կառույց էր։ Գավթի ձախ և աջ կողմերում կար արձանագրություն[14][15].
![]() |
«Արդ յիշեց՝ք վանքիս միաբանքն աներախտ աւուր վանացս տէր Ղազար քահանայն՝ իւր աշակերտ տէր Գրիգոր եւ գեղիս օրհնեալ քահանայն տէր Ազարիան» - Երվանդ Լալայան, Գողթն, էջ 87
|
![]() |
![]() |
«... Սբ. Աստուածածին, քեզ լինի հովանի, պահապան ... դպիր սուտանուն Դաւիթ որդի տէր Գրիգոր, սուրբ Աստուածին, զրուեցաւ թվին ՌՃԾԷ» - Երվանդ Լալայան, Գողթն, էջ 87
|
![]() |
Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գմբեթի արևելյան մասում տեղադրված էր եղել փոքրիկ զանգակատունը։
Պարիսպ և օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքապատկան տարածքը պարսպապատ էր, որը կառուցված էր անմշակ քարերից։ Բակում գտնվում էին օժանդակ շինությունները՞
Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսպի հյուսիսային կողմում գտնվում էր Մեսրոպավանի գերեզմանոցը, որի հին տապանաքարերի ճակատագիրը ներկայումս անհայտ է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 726։
- ↑ Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981.
- ↑ Khatchadourian Lori, Smith Adam T., Ghulyan Husik, Lindsay Ian (2022)։ Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan։ Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies։ էջեր 144–147։ Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին
- ↑ Ազգային հանդես պարբերական, 1904 թվական, էջ 323-324
- ↑ Է. Աղայան, «Գողթն-Գողթան տեղանունը», «Լրաբեր հասարակական գիտությունների», 1957
- ↑ Կորյուն. Վարք Մաշտոցի, աշխարհաբար թարգմանությունը, ներակածական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով՝ Մ. Աբեղյանի, Երևան, 1962 թվական, էջ 106
- ↑ Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 312, 315, 319
- ↑ Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, էջ 357
- ↑ Տաչեան, Մայր ցուցակ, էջ 76
- ↑ Մ. Սմբատյան, Երնջակ, էջ 491
- ↑ Տեր-Ավետիսյան Ս. Քաղաք Ջուղա, Թիֆլիս, 1937.
- ↑ Երվանդ Լալայան, Գողթն, 1904 թվական, էջ 87
- ↑ Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 727։
- ↑ Ազգագրական հանդես, 1904 թվական, էջ 325-326
- ↑ Փափազեան, Հնութիւնք հայրենեաց, Դ., Թ. էջ 296