Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բաքու)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. 2013 | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Ներկա վիճակ | Փակ։ Օգտագործվում է որպես գրադարան։ |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետ | Karl Gustav Hippius? |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1903 թ. |
Հիմնադրված | 1887 |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ադրբ.՝ Müqəddəs Maarifləndirici Qriqori Kilsəsi, Bakı Erməni Kilsəsi), հայկական առաքելական եկեղեցի է Բաքվում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է 1903 թ. զանգակատունը ավելի ուշ ։ Եկեղեցին գտնվում է Բաքվի շատրվանների հրապարակում ։ Եկեղեցին ամբողջապես կողոպտվել է 1918թ. Սեպտեմբերի 15-ին՝ թուրքական զորքի կողմից Բաքուն գրավելուց հետո ։ Խորհրդային տարիներին միակ հայկական գործող եկեղեցին էր Ադրբեջանի ողջ տարածքում ։ Եկեղեցում տեղի ունեցող պատարագի տեսանյութ կա 1987 թ. նկարված որտեղ դեռևս եկեղեցին գործում էր ։ 1988-90թթ Ադրբեջանում սկսած հայահալած քաղաքականության պայմաններում, 1989թ. Դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհել են եկեղեցին, որի հետևանքով այրվել են մեծ քանակությամբ եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և կրոնական ամբողջ գույքը։ Այնուհետև Ադրբեջանի իշխանություննները շենքն օգտագործել են այլ նպատակներով։ Նախապես այն տրամադրվել է գիտաարտադրական վարչության շինարարական կազմակերպությանը, հետագայում օգտագործվել է որպես գրքերի պահեստ։ Այժմ եկեղեցին գտնվում է անշուք վիճակում, գմբեթից և զանգակատնից պոկվել և շպրտվել են խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինված են երկաթյա կոնստրուկցիաներով, երկու պատուհանները փակվել էին պատով, քերված են հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, իսկ հայկական արձանագրությունները ջնջված են։ 2010թ. Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Բաքվում ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովի շրջանականերում այցելեց եկեղեցի, որտեղ տասնամյակներ անց կրկին հնչեցին հայերեն լեզվով աղոթքներ և երգեցողություն։
Ներկայիս վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու գմբեթից խաչը հանված է։ Օգտագործվում է որպես գրադարան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքու
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) (1799 թ.)
- Սուրբ Հարություն մատուռ (Բաքու) (1894 թ.)
- Սուրբ Թադևոս-Բարդուղոմեոս մայր տաճար (Բաքու) (1900 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ ԲԱՔՎԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Archived 2015-11-17 at the Wayback Machine.
- ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐԻՑ - Յովհաննէս Քաջազնունին՝ Բաքւի հայոց եկեղեցու ճարտարապետ(չաշխատող հղում)
- Баку. Армянский апостольский храм Григора Просветителя
- Տենսայութ YouTube-ում