Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բարսումաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Բարսում, Շամխորի շրջան, Ադրբեջան
Օծման թվական1895
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1887
Կառուցման ավարտ1895

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի[1] Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանի Բարսում (Բարսումաշեն) գյուղում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1886 թ. վերաբերող բազմաթիվ վավերագրերում Բարսումում հիշատակվում է փայտաշեն եկեղեցի (անշուշտ, ծածկը նկատի ունենալով)։ 1887 թվականին քահանա Եփրեմ Մելիք-Առուստամյանցը նախաձեռնել էր նոր՝ քարաշեն եկեղեցու շինարարությունը, որն անավարտ է մնացել նյութական միջոցների սղության պատճառով։ Ըստ եկեղեցու հյուսիսային մուտքի ճակատակալ քարին փորագրված հնգատող արձանագրության՝ եկեղեցու կառուցումը տևել է 8 տարի և ավարտվել 1895 թվականին՝ օծվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ուղղակյուն հատակագծով եռանավ բազիլիկ կառույց է (արտաքին չափերն՝ 22×11,35 մետր), արևելքում՝ կիսաշրջան խորանով, կից՝ ավանդատներով[4]։ Աղոթասրահի երեք զույգ սյուների և որմնասյուների վրա հենված թաղակապ ծածկն առնված է երկթեք տանիքի տակ[5]։ Մուտքերը երկուսն են՝ հյուսիսից և հարավից։ Հյուսիսային մուտքը բացվում է նույն կողմից եկեղեցուն կից կրկնահարկ զանգակատան առաջին հարկի մեջ[6]։ Զանգակատունը բարձրանում է առաջին հարկում 4, երկրորդ հարկում 6 սյուների վրա։ Եկեղեցին կառուցված է անմշակ, կոպտատաշ քարով, կրաշաղախով։ Բացառություն են սյուները, որմնասյուները, թաղակիր կամարներն ու անկյունաքարերը, որոնք իրականացված են սրբատաշ քարով։ Իր ավանդատան տեղում է մկրտարանը, որին կից ագուցվել են գեղաքանդակ մի քանի խաչքարեր և կենցաղային պատկերներով հարդարված տապանաքարեր[5]։

Քահանա[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականին հիշատակվում է Բարսեղ քահանան, որը նույն թվականին հաստատվել էր իր պաշտոնում։

1861 թվականին գյուղին հովվում էին Փիբի քահանաները՝ Պետրոս Տեր Վարդանյանցը, Սահակ Տեր Կիրակոսյանցը և Պողոս Մամիկոնյանցը[7]։

Բարսումի ծխատեր քահանաներից արժանահիշատակ է Եփրեմ Գրիգորյան Մելիք-Առուստամյանցը։ Ձեռնադրվել է 1882 թվականի սեպտեմբերի 11-ին Գանձակի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում Թադևոս եպիսկոպոս Տեր-Դանիելյանի ձեռքով և աշխատել մինչև 1911 թվականը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
  2. «Բարսում (Շամքորի շրջան)». 2018 թ․ մայիսի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3։
  4. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
  5. 5,0 5,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268։
  6. «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228։
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 470-472։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
  3. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։