Սուրբ Գրիգորիոս Պալամասի եկեղեցի (Սալոնիկ)
Սուրբ Գրիգորիոս Պալամասի եկեղեցի հուն․՝ Ναός Αγίου Γρηγορίου του Παλαμά | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Թեմ | Metropolis of Thessaloniki? |
Հիմնական ամսաթվերը | 1891 |
Ներկա վիճակ | կանգուն |
Նվիրված | Gregory Palamas? |
Ճարտարապետ | Էռնստ Ցիլլեր և Xenophon Paionidis? |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն և Նորբյուզանդական ոճ |
Հիմնադրված | 1891 |
![]() | |
![]() | |
![]() | |
neoiagp.gr |
Սալոնիկի Սուրբ Գրիգորիոս Պալամասի եկեղեցի (հուն․՝ Μητροπολιτικός Ναός Αγίου Γρηγορίου του Παλαμά), հույն ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում[1]։ Համարվում է Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից և կրոնական կառույցներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հիմքը կառուցվել է 13-րդ դարի վերջին՝ բյուզանդական ճարտարապետական ոճով։ Այն փոքրիկ եկեղեցի էր, որտեղ տեղի էին ունենում ծիսակատարություններ և մոմավառություն։
16-րդ դարում այն ճանաչվել է մետրոպոլիտական տաճար Սալոնիկ քաղաքի տարածքում։ Կրոնական կառույցը ստացել է քրիստոնեական եկեղեցու սուրբ Գիորգիոս Պալամասի անունը։ Սակայն 1890 թվականին Սուրբ Գրիգորիոս Պալամասի եկեղեցին ավերվել է՝ Հունաստանում բռնկված հրդեհի հետևանքով[2]։
Օսմանյան կայսրության տիրապետության վերջին շրջանում այն շարունակել է մնալքանդված վիճակում։ Վերակառուցման որոշումն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից։ 1914 թվականին ավարտվել է հունական այս եկեղեցու շինարարական և վերակառուցողական աշխատանքները։
Այն նախագծվել է Էրնստ Զիլլերի և հույն ճարտարապետ Հենոֆեն Պայոնիդիսի կողմից։ Տաճարի ներսում պահվում են Սուրբ Գրիգորիոս Պալամասի մասունքները (եկեղեցին անվանված է հենց նրա պատվին)։ Սուրբ Գրիգորիոսը 1325-1359 թվականներին ապրել է Հունաստանում՝ Սալոնիկում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սալոնիկի եկեղեցիներ և վանական համալիրներ». Հունական Մակեդոնիա (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Սուրբ Գրիգորիոս Պալամասի մետրոպոլիտական եկեղեցին Սալոնիկում». InThessaloniki (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գրիգորիոս Պալամասի եկեղեցի (Սալոնիկ) կատեգորիայում։ |