Սուրբ Գաբրիել եկեղեցի (Բրաջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գաբրիել եկեղեցի
Սուրբ Գաբրիել եկեղեցի (Բրաջուր).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՀավաբուն
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Գաբրիել եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանի նախկին հայկական Բրաջուր, ներկայումս ադրբեջանական Քերեմլի գյուղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կառուցել է Բաբաջանը, ով մեծահարուստ էր և հատուկ հարկ էր վճարում Գանձակի Ջավադ խանին[1][2]։

Եկեղեցին փակվել է 1928 թվականին Ադրբեջանի ԽՍՀ կառավարության հրամանով[1][3]։

Մինչև 1989 թվականին գյուղի հայ բնակչության բռնագաղթը եկեղեցին լավ պահպանված էր և երբեմն ծառայում էր որպես աղոթասրահ[1]։ Ներկայումս այն օգտագործվում է որպես հավաբուն։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղամիջի Սուրբ Գաբրիել եկեղեցին կառուցվել է արևելյան ճակտոնի գագաթին քառասյուն զանգակատնով, միանավ, թաղածածկ, անմշակ քարով, կրաշաղախով կառուցված շինություն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Archived 2019-04-01 at the Wayback Machine., (անգլ.) Archived 2021-01-12 at the Wayback Machine.
  2. «Նոր-Դար», 1890, N 70, էջ 3։
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 409, ց. 1, գ. 2658, թ. 12: