Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեծ Սալա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄեծ Սալա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1867
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված1867
Քարտեզ
Քարտեզ
 Astvatsatsin Church, Bolshiye Saly Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Մեծ Սալա գյուղում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին։

Հասցե` Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, գյուղ Մեծ Սալա, Լենինի փողոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհի Եկատերինա II-ի 1778 թվականի մարտի 9-ի հայերին Դոնում վերաբնակեցնելու վերաբերյալ հրամանով նրանց թույլատրվել էր կառուցել եկեղեցիներ և դրանցում անցկացնել ծիսակատարություններ ազգային օրենքներով և սովորույթներով` ենթարկվելով միայն Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Տեղափոխվելով նոր հողեր` հայերը սկսեցին կառուցել եկեղեցիներ։

1848 թվականին Մեծ Սալա գյուղի ծխականները որոշեցին կառուցել աղյուսե եկեղեցի։ 1860 թվականին սկսվեց նրա շինարարությունը։ 1867 թվականին եկեղեցին կառուցվեց։ Մեծ Սալայի եկեղեցու նախագիծը կատարել է տագանրոգցի ճարտարապետ Ն. Մուրատովը։ Եկեղեցու նախագիծը հաստատել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին (1843-1857) 19-րդ դարի 50-ական թվականների կեսերին։ Նրա մահից հետո շինարարությանն աջակցել է կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին (1858-1865)։ 1867 թվականին շինարարության ավարտից հետո կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (1866-1882) օծել է եկեղեցին։

1938 թվականին եկեղեցին փակվել է, նրա գույքի մի մասը վաճառվել է տեղական խանութում։

Գերմանացիները Մեծ Սալա գյուղում։ Հետին պլանում երևում է Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցին մեծապես տուժել է, իսկ նրա շենքը կոլտնտեսությունն օգտագործում էր որպես հացահատկի պահեստ։

Պատերազմի ավարտին` 1945 թվականին, եկեղեցին նորից գործարկվեց։

Գյուղում 2001 թվականի մայիսի 3-ին գրանցվեց «Սուրբ Աստվածածին եկեղեցի» կրոնական կազմակերպությունը։ Նույն թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցումը, մինչև 2003 թվականը վերականգնվեցին գմբեթը և եկեղեցու պատի մի մասը։ Ծխակաները գտան և տաճար վերադարձրին պատերազմից հետո մասամբ կորսված սրբապատկերներ և եկեղեցական որոշ կայք։

Եկեղեցին այժմ

2008 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օծել է եկեղեցին։

Այդ ժամանակ օծվել է նաև Հայաստանից բերված խաչքարը` հայկական հոգևորության և պատմական հայրենիքի հետ կապի խորհրդանիշը։ Խաչքարը տեղադրվել է տաճարի մոտ` ի պատիվ ռուս-հայկական բարեկամության։ Խաչքարը նվիրաբերել է գործարար Արթուր Խանամիրի Կարապետյանը։

2011 թվականի սեպտեմբերի 26-ին գյուղում հավերժացվել է եկեղեցու բռնադատված հոգևորականների և Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական դպրոցի բռնադատված ուսուցիչների հիշատակը։ Գյուղում նրանց հիշատակին կանգնեցվել է հուշարձան` խաչ։

Օգոստոսի վերջին կիրակի օրը եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Կղերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին քահանա է ձեռնադրվել և Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր է նշանակվել տեր Անանիա Բաբայանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В. Г., Казаров С. С. Армянская-Апостольская Церковь на Дону / Ростов н/Д., 2001.
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону / Ер., 1988.
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]