Սուվորովի պողոտա (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվորովի պողոտա
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
Անվանվել էԱլեքսանդր Սուվորով

Սուվորովի պողոտա, Վիբորգի հինգ պողոտաներից մեկն է, որը սկսվում է Դանիլովի փողոցից և շարունակվում մինչև Լենինգրադյան մայրուղի։ Պողոտային հարակից տարածքում են գտնվում Զբոսայգու պուրակը, Վիբորգի գնդերի հրապարակը, Լենինի անվան զբոսայգին և Կարմիր հրապարակը։ Հակառակ պաշտոնական կարգավիճակի, պողոտան չի պատկանում Վիբորգի գլխավոր փողոցների շարքին, քանի որ պողոտայի երթևեկելի մասը համեմատաբար նեղ է և միակողմանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի հատակագծով հստակ երևում է բուլվարների շղթան

Տարածքը, որտեղ տեղակայված է պողոտան, մինչև 1860-ականները գտնվում էր քաղաքից դուրս։ Հյուսիսային մասում այն պատկանում էր Պետերբուրգի արվարձանին և հարակից էր Վիբորգի արվարձանին, որը կառուցապատված էր անկանոն փայտե շինություններով, իսկ հարավային մասը անմարդաբնակ ճահճային տարածք էր։ 1861 թվականին Վիբորգի նահանգային հողաշինարար Բրենդտ Օտտո Նյուլմանի կողմից մշակվեց քաղաքի հատակագիծ, որով նախատեսվում էր քանդել Եղջյուրավոր ամրոցի հնացած ամրությունները և ձևավորել նոր ուղիղ փողոցների ցանց։ Ըստ ծրագրի, հին ու նոր քաղաքային թաղամասերը գոտևորված էին բուլվարների օղակով, որը ներառում էր ժամանակակից Լենինի անվան զբոսայգին, Սադովայա փողոցը, Կուտուզովի բուլվարը և Պերվոմայսկայա փողոցը։ Բայց ծրագրի իրականացումը երկար տարիներ ձգձգվում էր։ Ապագա պողոտայի մի կողմում գտնվող բազմահարկ շենքերը սկսեցին կառուցվել 19-20-րդ դարերի սկզբին, երբ զբոսայգին Վիբորգ ծոցի ափին հասցնելու նախագիծը չեղարկվեց։ Բուլվարների կառուցման համար նախատեսված տարածքի զգալի մասը վերածվեց մարզադաշտի դպրոցական և սպորտային հրապարակի, որը առանձնացնում էր զբոսայգին Կարմիր ջրհորի հրապարակից։

Հրապարակները միացնող Վազասյան փողոցը (շվեդ.՝ Wasagatan կամ շվեդ.՝ Vasagatan, ֆիններեն՝ Vaasankatu) անվանակոչվել է ի պատիվ Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի, Ֆինլանդիայի անկախության հռչակումով անվան ֆիննական տարբերակը դարձավ պաշտոնական։

Փողոցի առաջին նշանակալից կառույցը Դեղատան շենքն էր, որը կառուցվել է 1887-1888 թվականներին նոր վերածննդի ոճով՝ ճարտարապետ Ֆրեդերիկ Տեսլևի նախագծով։ Հետագայում քաղաքային հրապարակների ձևավորման նպատակով փողոցի մի հատվածի կառուցապատման հարցում եռանդուն աջակցություն ցուցաբերեցին ճարտարապետներ Բերնդտ Իվար Ամինովը, Պաավո Ուոտիլան և Ալեքս Գյուլդենը, որոնք նախագծեցին մի շարք բնակելի շենքեր Ֆիննական ազգային ռոմանտիզմի ոճով։ 1920-ականների ընդմիջումից հետո կառուցապատումը շարունակվեց, հայտնվեցին ֆունկցիոնալիզմի ոճի շենքեր, որոնք կառուցվել էին Ալվար Աալտոյի, Օլե Գրիպենբերգի և Ռունար Ֆիննիլի նախագծերով։ Միևնույն ժամանակ, առևտրային և նավագնացության դպրոցի շենքի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման հետ փողոցը շարունակվեց դեպի հարավ, բայց պատմականորեն հաստատված տների համարակալումը՝ սկսած Մորսկայա գետափի խաչմերուկից, պահպանվել էին։

Փողոցի կառուցապատումը տուժեց խորհրդա-ֆիննական պատերազմների արդյունքում (1939-1944), սակայն հետագայում հիմնավորապես վերականգնվեց։ 1944 թվականից ի վեր, Վիբորգի հարձակողական օպերացիայի արդյունքներից հետո, փողոցը կոչվեց «Սուվորովյան պողոտա»[1]՝ ի պատիվ Ալեքսանդր Սուվորովի, ով բազմիցս (1773, 1791-1792 և 1795 թվականներին) այցելել էր Վիբորգ կապված ռուսական Ֆինլանդիայում զորքերի հրամանատարության հետ։ Պողոտային հարող հրապարակը նույնպես կոչվում էր Սուվորովյան։ Հետպատերազմյան շրջանում իշխանությունները վերադարձան դրա կանաչապատման գաղափարին[2]՝ հրապարակի հյուսիսային հատվածում (այժմ՝ Վիբորգյան գնդերի հրապարակ) կառուցելով պուրակ։ Մինչև 1957 թվականը պողոտան ընդգրկված էր Վիբորգի տրամվայի երթուղում։

Երկար ժամանակ զուգահեռաբար օգտագործվում էին պողոտայի անվան երկու ձև՝ Սուվորովյան և Սուվորովի պողոտա, բայց 2008 թվականին Վիբորգի քաղաքաշինական գրանցամատյանում վերջին տարբերակը դարձավ պաշտոնական։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտայում տեղակայված շենքերի մեծ մասն ընդգրկված է մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում՝ որպես ճարտարապետական հուշարձաններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Новосёлова З.А. А.В. Суворов и М.И. Кутузов в русской Финляндии (Выборгской губернии). — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2012. — 104 с. — ISBN 978-5-91882-011-7
  • Фотографическая память. Выборг на фотографиях 1940-1960-х годов / Редколлегия: Волкова Л.Г., Мельнов А.В., Мошник Ю.И.. — Выборг: Выборгский объединённый музей-заповедник, 2020. — 144 с. — ISBN 978-5-91882-057-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]