Սուսաննա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսաննա Խաչատրյան
Ծնվել էապրիլի 13, 1909(1909-04-13) (110 տարեկան)
Երևան, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր

Սուսաննա Սեդրակի Խաչատրյան (ծն. ապրիլի 13, 1909, Երևան - անհայտ), հայ խաղողագործ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (19301938-1949 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բույսերի գենետիկայի, 1949 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ներում։

Գիտական աշխատանքները նվիրված են խաղողի գենետիկայի և սելեկցիայի հարցերին։ Խաչատրյանը (Ս. Հ. Պողոսյանի հետ) ստեղծել է վաղահաս խաղողի 14 (Գուգարաց, Արթենիկ, Ուրարտու, Անուշ, Մուսկատ Սուսաննա, Ախթամար և այլն) և սեղանի ու գինու խաղողի 27 տեսակներ, որոնցից 9-ը շրջանացված են և ներդրված արտադրության մեջ։ Արժեքավոր են Խաչատրյանի աշխատանքները նաև սեղանի խաղողի միջահաս և ուշահաս, խոշորապտուղ, փոխադրունակ տեսակների ստացման բնագավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png