Սուչիտոտո
Jump to navigation
Jump to search
Բնակավայր | ||
---|---|---|
իսպ.՝ Municipio de Suchitoto | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 329,32 կմ² | |
ԲԾՄ | 331 մետր | |
| ||
Սուչիտոտո (իսպ.՝ Suchitoto), մունիցիպալիտետ Սալվադորի Կուսկատլան շրջանում[1]։ Ամբողջ երկրում հայտնի է իր եկեղեցով և գլաքարային փողոցներով։ Այս բնակավայրից հիանալի տեսարան է բացվում դեպի Սուչիտլան լիճ, որն արհեստական լիճ է Լեմփա գետի և Cerrón Grande ամբարտակի վրա[2]։ Սուչիտոտոն սալվադորցիների հանգստյան օրերի սիրելի վայրն է։ Այն ունի մշակութային միջոցառումների մեծ ծրագիր, արվեստի պատկերասրահներ, մշակութային կենտրոններ, բազմատեսակ ձեռագործ աշխատանքներ։
Սուչիտոտոյի քույր քաղաքն է Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանտա Լուսիա եկեղեցի (Iglesia de Santa Lucía)
- Հին քաղաք (Ciudad Vieja, El Salvador)
- Ալեխանդրո Կոտոյի տուն-թանգարան (Casa Museo de Alejandro Cotto)
- Ասիենդա Կոլիմա (Hacienda Colima)
- «Հիշողությունն ապրում է» համայնքային թանգարան (Museo Comunitario "La Memoria Vive")
- Արժույթի թանգարան (Museo de la Moneda)
- Տատիկի թանգարան (Casa de la Abuela)
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոսե Մարիա Կանյաս (1809-1860), ռազմական գործիչ, մասնակցել է Նիկարագուայի ազգային պատերազմին
- Մանուել Գալարդո (1826-1913), բժիշկ, Սալվադորի համալսարանի ռեկտոր, երկրում առաջինն է կատարել ոսպնյակի մթագնման վիրահատությունը[3]
- Ռիո Ռոմերո Բոսկե (1860-1935), Սալվադորի նախագահ (1927-1931)
- Ալֆոնսո Կինոնես Մոլինա (1874-1950), Սալվադորի նախագահ (1914-1915), (1918-1919) և (1923-1927)
- Արտուրո Արաուխո (1878-1967), Սալվադորի նախագահ (1931-1931)
- Խուան Կոտտո (1900-1938), բանաստեղծ, լրագրող
- Լուիս Մելգար Բրիսուելա (1943), գրող, բանաստեղծ[4]
- Խոսե Լուիս Էսկոբար Ալաս (1959), Սան Սալվադորի արքեպիսկոպոս
- Ալեխանդրո Կոտտո (1928 -2015), Սալվադորի պատմության ու մշակույթի ջատագով, Սուչիտոտոյի պատվավոր քաղաքացի (2002)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Instituto Geográfico Nacional (1986). Diccionario Geográfico de El Salvador, Tomo II, L-Z. San Salvador: Talleres Litográficos del Instituto Geográfico Nacional.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Suchitoto»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-22-ին։ Վերցված է 2017-06-22
- ↑ Ramón (febrero 2004). «Deseo local y patrimonio Histórico en Suchitoto» (PDF) en V Congreso Centroamericano de Antropología. “Construyendo Identidades”. Managua, Nicaragua. Universidad Tecnológica de El Salvador(չաշխատող հղում)
- ↑ UES: Dr. Manuel Gallardo
- ↑ Luis Melgar Brizuela
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուչիտոտո կատեգորիայում։ |