Սունիտա Դանուվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունիտա Դանուվար
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1977(1977-07-16) (46 տարեկան)
ԾննդավայրDailekh, Dailekh District, Karnali Province, Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունակտիվիստ
Կայքsunitadanuwar.net
 Sunita Danuwar Վիքիպահեստում

Սունիտա Դանուվար (անգլ.՝ Sunita Danuwar, հուլիսի 16, 1977(1977-07-16), Dailekh, Dailekh District, Karnali Province, Նեպալ), նեպալցի մարդու իրավունքների պաշտպան, որը հիմնադրել է «Sunita Foundation» և Նեպալում գործող «Շակտի Շամուհա» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հնդկաստանի հասարակաց տներից ազատված կանանց կողմից և աշխատում է ընդդեմ կանանց թրաֆիքինգի[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն (1977-1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունիտա Դանուվարը ծնվել է Գանգա Բանի և Չանդրակալա Բանի ընտանիքում, Նեպալի հեռավոր արևմտյան մասում գտնվող Դայլեկխ շրջանում[2]։ Քանի որ նեպալցի ընտանիքներում աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի համարվում, նա հնարավորություն չի ունեցել մանկության ընթացքում դպրոց հաճախելու։ Այդուհանդերձ նրա հայրիկն իրեն սովորեցրել է նեպալական այբուբենն ու թվերը։ Հինգ տարեկան հասակում, երբ թերսնուցումից, աղքատությունից ու առողջապահական խնամքի մատչելիության բացակայությունից մահացել էին նրա վեց եղբայրներն ու քույրերը, ընտանիքի հետ բնակություն է հաստատել հյուսիսային Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում[3]։ Երբ Դանուվարը դարձել է տասնչորս տարեկան, ընտանիքը որոշել է կրկին տեղափոխվել, այս անգամ դեպի Նայնիտալ քաղաք։

Վեց ամիս հասարակաց տանը (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Նայնիտալ ճանապարհին ընտանիքը կանգ է առել Ուտարակխանդ նահանգի Ալմորա քաղաքում՝ ճանապարհորդությունը շարունակելու համար մի փոքր գումար վաստակելու։ Այնտեղ հանդիպել են նեպալցի երկու տրակտորիստի և ընկերացել նրանց հետ։ Երբ ընտանիքը վերջապես կարողացել է հավաքել դեպի Նայնիտալ ճանապարհորդությունը շարունակելու համար անհրաժեշտ գումարը, երկու տրակտորիստները թմրանյութ են լցրել Դանուվարի ուտելիքի մեջ և նա կորցրել է գիտակցությունը[2][3], որից հետո նրան 40․000 հնդկական ռուփիով վաճառել են Մումբայում գտնվող մի հասարակաց տան[փա՞ստ]։

Հասկանալով, որ հայտնվել է հասարակաց տանը, Դանուվարը կտրականապես հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ, չնայած հոգեկան և ֆիզիկական խոշտանգումներին, որոնց ենթարկվում էր։ Մտածել է նաև ինքնասպանություն գործելու մասին։ Մոտավորապես մեկ ամիս անց հասարակաց տան տերը նրան 100․000 ռուփիով վաճառել է մեկ այլ հասարակաց տան[3], որտեղ նույնպես նրան տանջել են ու մահվամբ սպառնացել։ Հասարակաց տան տերը հրամայել է հինգ տղամարդու բռնաբարել նրան ու նրան այլ ընտրություն չթողնելով՝ ստիպել վեց ամիս աշխատել որպես հարկադիր սեռական աշխատող։ Կարողացել է փախչել 1996 թվականի փետրվարի 5-ին[4] այդ տարի Մումբայի հասարակաց տների վրա խոշոր հարձակումների շնորհիվ, որոնք իրականացվել էին ազգային և միջազգային մակարդակի երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություններից եկող հսկայական ճնշման արդյունքում՝ անչափահաս երեխաներին հարկադիր սեռական ստրկությունից փրկելու նպատակով[5]։ Վերոնշյալ արշավների արդյունքում 484 կին և աղջիկ է ազատվել հասարակաց տներից, որոնց ավելի քան 40%-ը Նեպալից էին, ինչպես Դանուվարը։

Յոթ ամիս անց մոտավորապես 128 նեպալցի կանայք ու աղջիկներ վերադարձել են մայրաքաղաք Կատմանդու, իսկ նրանցից տասնհինգը, որոնց թվում և Դանուվարը, որոշել են ստեղծել նեպալյան «Շակտի Շամուհա» կազմակերպությունը։

Կյանք հասարակաց տնից հետո (1996-մինչ այսօր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակտի Շամուհա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանուվարն ընկերների հետ ստեղծել է «Շակտի Շամուհան» 1996 թվականին։ Գլխավոր նպատակն աղջիկների և կանանց ապօրինի թրաֆիքինգի խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Սկսել է շատ ժամանակ անցկացնել նեպալյան գյուղերի փողոցներում քայլելով ու երիտասարդ կանանց ու աղջիկներին թրաֆիքինգի վտանգին ենթարկվելու մասին զգուշացնել[6]։ Նաև սցենարներ է գրել պիեսների համար, որոնցում նաև դերակատարումներով է հանդես եկել կա՛մ որպես հասարակաց տան տեր, կա՛մ որպես միջնորդ, ու դրանք «Շակտի Շամուհայի» մյուս անդամների հետ բեմադրել անմիջապես փողոցներում։

Սակայն Դանուարը չի սահմանափակվում կազմակերպության մեջ որոշակի պաշտոնով։ Նա նաև ազատագրված կանանց ու աղջիկների խորհրդականն է ու ուսուցիչը։ Ընդգրկված է նաև կազմակերպության քաղաքականության մշակման, ռազմավարության մշակման և վերապատրաստման ծրագրերում։ 2011 թվականից ի վեր նախագահության երկրորդ ժամկետն է ծառայում որպես կազմակերպության նախագահ (նրա առաջին ժամկետը տևել է 2000 - 2004 թվականները)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Կատմանդուում ընդունվել է յոթերորդ դասարան ու երկու տարի սովորել «Շակտի Սամուհայի» նվիրատուների աջակցության շնորհիվ։ 2009 թվականին կարողացել է գտնել ֆինանսավորում` դպրոցական աջակցության դասընթացներին չորս ամիս հաճախելու համար, այնուհետև միացել SLC- ին` Նեպալում ուսումնառության վերջին տարուն։ Հանձնել է միջնակարգ դպրոցի քննություն ու երկու տարի սովորել Padma Kanya Multiple Campus կանանց քոլեջում։ Ներկայումս աշխատում է Կադամբերիի ակադեմիայի սոցիալական աշխատանքների արվեստի բակալավրի կոչում ստանալու ուղղությամբ։

Այլ պարտավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից հանդիսանում է Կանանց թրաֆիքինգի դեմ գլոբալ դաշինքի խորհրդի անդամ[7] և և Նեպալի դաշնություն ՀԿ-ի գործադիր խորհրդի անդամներից մեկը (NFN)[8]։ 2009 - 2010 թվականներին եղել է նաև Նեպալում կանանց և երեխաների թրաֆիքինգի դեմ դաշինքի նախագահը (AATWIN)[9]։ 2015 թվականի ապրիլի 14-ին ՄԱԿ-ի Մարդկանց թրաֆիքինգի զոհերի կամավոր վստահության ֆոնդին նվիրված բարձր մակարդակի միջոցառման բանախոսների խմբի անդամ է եղել[10]։

2015 թվականի նեպալյան երկրաշարժից հետո Դանուվարը կոչ է արել հնարավորինս մեծ զգոնության և, մասնավորապես, աղջիկներին և կանանց պատվիրել պաշտպանվել սեռական թրաֆիքինգից։ Նա հայտարարել է․ «Մենք տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ [անհատները] ձևացնելով, թե փրկության են գնում՝ նայեում են մարդկանց»[11][12]։ «Շակտի Սամուհան» նաև եղել է «Childreach International» լոնդոնյան բարեգործական ընկերության գործընկերներից մեկն իր «Ուսուցանված, թրաֆիքինգի չենթարկված» նախագծում[13], որի վերաբերյալ ասել է․ «Որպես թրաֆիքինգ վերապրած ես գիտեմ, թե որքան չար և վնասակար է այն, և ինչ հետևանքներ է այն ունենում ոչ միայն թրաֆիքինգի ենթարկվածների, այլ ամբողջ համայնքների համար։ «Childreach International» ընկերության «Ուսուցանված, թրաֆիքինգի չենթարկված» նախագիծը հսկայական կարևոր արշավ է, որը կօգնի մեզ նվազեցնել Նեպալում երեխաների թրաֆիքինգը և հուսով եմ, որ ճիշտ կրթությամբ և պատմություններով կխոչընդոտի ապագայում դրա տեղի ունենալուն»։

Դանուվարը ռեժիսոր Բինոդ Ադհիկարիի նկարահանած «The Color of Brave» նեպալական վավերագրական կինոնկարի երկու գլխավոր հերոսուհիներից մեկն է[14][15][16]։

Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին ստացել է պատվո նամակ ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունից, որով նրանք ճանաչում էին նրա պայքարը մարդկանց թրաֆիքինգի դեմ[4]։
  • 2013 թվականին կանանց թրաֆիքինգի բնագավառում «Շակտի Սամուհայի» իր խմբի համար պարգևատրվել է Ռամոն Մագսայսայ մրցանակով։
  • 2014 թվականին ընտրվել է որպես Roland Berger Human Dignity Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկը[17]։
  • 2014 թվականին նա մեկն էր այն տասը անձանցից, ովքեր Child 10 (C10) մրցանակ են ստացել երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի համար[18][19][20][21][22][23][24]։
  • 2018 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտից ճանաչման է արժանացել[25]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք շատ հուսով ենք, որ համայնքային ոստիկանությունը կհամագործակցի զվարճանքի ոլորտում կանանց համար աշխատավայրում հարգալից միջավայր ստեղծելու համար» (Սունիտա Դանուվարի հայտարարությունը «Ազատեք ստրուկներին» ՀԿ-ի կողմից կազմակերպված վեցօրյա դասընթացների նախագծի վերաբերյալ)[26]։
  • «Սա մեծ պատիվ է ինձ և իմ կազմակերպության համար» (Սունիտա Դանուարի արձագանքը «Շակտի Սամուհայի»՝ Ֆրանսիայի Հանրապետության մարդու իրավունքների մրցանակը ստանալուց հետո)[27]։
  • «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ այդպիսի մրցանակ են հանձնում։ Դա առաջին դեպքն է, երբ Նեպալում ցանկացած կազմակերպություն պարգևատրվում է ասիական մակարդակի միջազգային մրցանակով» (Սունիտա Դանուարի արձագանքը այն բանից հետո, երբ Շակտի Սամուհան արժանացել է 2013 թվականի Ռամոն Մագսայսայ մրցանակին)[28]։
  • «Սա այն ժամանակն է, երբ միջնորդներն օգնելու պատրվակով գնում են կանանց առևանգելու կամ գայթակղելու։ Մենք օգնություն ենք բաժանում, որպեսզի մարդիկ տեղեկացվեն, որ ինչ-որ մեկը կարող է գալ նրանց գայթակղելու» (Սունիտա Դանուարի հայտարարությունը 2015 թվականի ապրիլին տեղի ունեցած Նեպալի երկրաշարժից հետո)[11]։
  • «Երկրաշարժերից հետո մարդկանց թրաֆիքինգը մասսայաբար աճում է։ Սեռավաճառների համար սա բարենպաստ ժամանակն է համայնքներ մեկնելու և կանանց ու աղջիկներին դեպի Հնդկաստան, ծովածոցի երկրներ և այլ վայրեր հրապուրելու՝ նրանց ավելի լավ հնարավորությունների կեղծ խոստումներ տալով։ Մենք տեղեկանում ենք, որ որ տուժած թաղամասերից փոքր աղջիկները հենց այս կերպ են վաճառվում։ Ահա թե ինչ է կատարվում այս կանանց և աղջիկների հետ, խնդրում ենք օգնեք մեզ վերջ տալ դրան» (Սունիտա Դանուարի հայտարարությունը 2015 թվականի ապրիլին տեղի ունեցած Նեպալի երկրաշարժից հետո)[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shakti-Samuha | Home». shaktisamuha.org.np. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  2. 2,0 2,1 «Sunita Danuwar - Biography». www.sunitadanuwar.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bista, Devaki (2013 թ․ սեպտեմբերի 6). «Sunita's long walk to freedom». Nepali Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Sunita Danuwar | Berliner Menschenwürde Forum». www.human-dignity-forum.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  5. Kocieniewski, David (1996 թ․ նոյեմբերի 24). «Police Arrest 70 at a Queens Brothel So Bold That Employees Handed Out Fliers on the Street». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  6. Nosheen, Habiba; Kaphle, Anup (2011 թ․ նոյեմբերի 30). «For Nepali Girls Trafficked to Indian Brothels, Where Is Home?». Pulitzer Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  7. «Sunita Danuwar». N-Peace Network. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. «Executive Board». NGO Federation of Nepal. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  9. «AATWIN Secretariat». Alliance Against Trafficking in Women and Children in Nepal. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  10. «The UN Voluntary Trust Fund for Victims of Trafficking in Persons: Achievements and Challenges Five Years On». United Nations Office on Drugs and Crime. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  11. 11,0 11,1 Burke, Jason (2015 թ․ մայիսի 5). «Nepal quake survivors face threat from human traffickers supplying sex trade». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  12. Dedrick, Carrie (2015 թ․ մայիսի 5). «Human Traffickers Target Nepal Earthquake Survivors under Guise of Rescue Effort». ChristianHeadlines.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  13. «Taught Not Trafficked». Childreach International. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  14. «Feature: Documentary tells stories of women trafficking in Nepal». Xinhua. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  15. «the color of brave». thecolorofbrave.blogspot.ca. 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  16. «The Color Of Brave». Safe World for Women. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  17. «Sunita Danuwar nominated as top finalist of Roland Berger Human Dignity Award 2014». Nepalipana (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  18. «Child10 Stockholm 2014 «  Reach for Change». reachforchange.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  19. «Sunita Danuwar President of Shakti Samuha is Awarded the Child 10 (C10) Award for Her Work Against Child Trafficking». Childreach International. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  20. «#TaughtNotTrafficked partner Sunita Danuwar wins award for fighting against child trafficking». Childreach International. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.(չաշխատող հղում)
  21. «C10 Award-2014 officially announced for Ms. Sunita Danuwar, Founder Member & Current Chairperson of Shakti Samuha». Shakti Samuha. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  22. «Danuwar bags C10 2014». kathmandupost.ekantipur.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  23. «Sunita Danuwar is honored by C10 Award». MediaNP TV (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  24. Shrestha, Hari Kumar (2014 թ․ նոյեմբերի 6). «C10 award conferred on Sunita». Nepal Mountain News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  25. «Nepal's Danuwar Honored as "TIP Hero" during U.S. State Department Release of the Annual Trafficking in Persons (TIP) Report». np.usembassy.gov. 2018 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  26. «Training Police to Target Traffickers « Free the Slaves». www.freetheslaves.net. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  27. «Shakti Samuha Receives French Republic Human Rights Award | NewSpotLight Nepal News Magazine». www.spotlightnepal.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  28. «We are proud of prize, tells Sunita Danuwar after winning Magsaysay Award». Montagna.TV (իտալերեն). 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  29. «New Community Project - but not forgotten». www.newcommunityproject.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունիտա Դանուվար» հոդվածին։