Սուլթան Մուհամեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուլթան Մուհամեդ (1470-ական թվականների վերջ, Թավրիզ —1555, Թավրիզ), մանրանկարիչ, Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Աշակերտել է Աղա Միրաբին։ Աշխատել է շահի գրադարանում։ Եղել Թահմասպ I շահի դաստիարակը։ Սուլթան Մուհամեդի ստեղծագործությունները (ձեռագրերում՝ Հաֆիզի «Դիվան», 1520-ական թվականների վերջ, Ֆոգ թանգարան, Քեմբրիջ, ԱՄՆ, Ֆիրդուսու «Շահնամե», 1526-1527 թթ., Հաուտոնի հավաքածու, ԱՄՆ, Նիզամիի «Խամսե», 1539-1543 թթ., Բրիտանական թանգարան, Լոնդոն և առանձին մանրանկարներ, որ պահվում են Մ․ Ե․ Սալտիկով- Շչեդրինի անվան հանրային գրադարանում, Լենինգրադ) աչքի են ընկնում կոմպոզիցիայի դինամիկությամբ և նուրբ ներդաշնակությամբ, կոլորիտի նրբագույն դեկորատիվությամբ, բնապատկերի մարդկանց և կենդանիների կեցվածքների ու շարժումների պատկերման ռեալիստական գծերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 185