Սուլեյման I-ի մզկիթ
| Սուլեյման I-ի մզկիթ Маріупольська мечеть | |
|---|---|
Սուլեյման I-ի մզկիթի ընդհանուր տեսքը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մզկիթ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ուկրաինա, Դոնեցկի մարզ, Մարիուպոլ |
| Հասցե | Պրիմորսկի շրջան, Նիխիմովի փողոց, 106 |
| Դավանանք | իսլամ |
| Հիմնական ամսաթվերը | հոկտեմբերի 15, 2007 |
| Ներկա վիճակ | կանգուն |
| Անվանված | Սուլեյման I |
| Հիմնադիր | Սալիմ Ջիհան |
| Ճարտարապետական ոճ | արևելյան ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 2005 թվական |
| Կառուցման ավարտ | 2007 թվական |
| Հիմնադրված | հոկտեմբերի 15, 2007 |
![]() | |
![]() | |
| 47°04′38″N 37°31′09″E / 47.0773°N 37.5191°E | |
Մարիուպոլի կամ Սուլեյման I-ի մզկիթ (ուկրաիներեն՝ Маріупольська мечеть), սուննի իսլամական կառույց և համանուն մուսուլմանական մշակութային կենտրոն, որը գտնվում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում։ Մզկիթի շինարարական աշխատանքները սկսվել են 2005 թվականին և ավարտվել ընդամենը երկու տարի անց՝ 2007-ին։ Նույն տարվա հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել մզկիթի պաշտոնական բացումը, որի ժամանակ էլ այն անվանվել է ի պատիվ Օսմանյան կայսրության Օսմանի հարստության մեծագույն սուլթան Սուլեյման I-ի։ Բացման արարողությանը ներկա են գտնվել ազգությամբ թուրք բազմաթիվ պաշտոնյաներ՝ ի դեմս Թուրքիայի Հանրապետության քաղաքաշինության և ճարտարապետության նախարար Ֆարուք Նաֆիզ Օզաքի։ Արարողությանը մասնակցել են նաև թուրք և ուկրաինացի պատգամավորներ և քաղաքագլուխներ[1]։
Մզկիթի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել է Մարիուպոլի կենտրոնական շուկայի տնօրեն Սալիմ Ջիհանի և քաղաքի ադրբեջանական համայնքի կողմից։ Շինությունը կառուցվել է Ստամբուլի Սուլեյմանիե հեղինակավոր մզկիթի նմանությամբ։ Մզկիթը և հարակից մինարեթը ներկայումս վերածվել են հարսանեկան լուսանկարների նշանավոր վայրեր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լյուդմիլա Երմիշինա (2007 թ․ հոկտեմբերի 9). «Մարիուպոլի մզկիթի բացումը տեղի է ունեցել թուրք պաշտոնյաների ներկայությամբ» (ռուսերեն). Приазовский рабочий. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Սուլեյման I-ի մզկիթը Մարիուպոլում, իսլամական կրոնական կառույցներն Ուկրաինայում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.

