Սուզանավ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզանավ
անգլ.՝ Submarine
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա և ռոմանտիկ կատակերգություն
ՀիմքSubmarine?
Թվական2010, նոյեմբերի 17, 2011[1], սեպտեմբերի 12, 2010[2], մարտի 18, 2011[2] և հունիսի 3, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Այոադի[3][4][5]
ՊրոդյուսերMark Herbert?
Սցենարի հեղինակՌիչարդ Այոադի
ԴերակատարներՆոա Թեյլոր[6][5], Փեդի Քոնսիդայն[6][5], Քրեյգ Ռոբերթս[6][4][5], Յասմին Փեյջ[6][5], Սալի Հոքինս[6][5], Ջեմմա Չան[6][5] և Բեն Սթիլեր[7]
ՕպերատորՔրիս Դիքենս և Էրիկ Ուիլսոն[8]
ԵրաժշտությունԱլեքս Թյորներ և Andrew Hewitt?[9]
ՄոնտաժՔրիս Դիքենս և Նիկ Ֆենթոն[8]
Պատմվածքի վայրՈւելս
ԿինոընկերությունFilm4 Productions, Red Hour Productions և Warp Films?
Տևողություն97 րոպե
Բյուջե1 500 000 $
Շահույթ4 581 937 $[10] և 467 602 $[10]
Պաշտոնական կայքէջ

«Սուզանավ» (անգլ.՝ Submarine) 2010 թվականի բրիտանամերիկյան կատակերգական դրամա է, գրողի և ռեժիսոր Ռիչարդ Այոադիի դեբյուտային գեղարվեստական ֆիլմը[11]։ Ֆիլմը հիմնված է Ջո Դանթորնի համանուն վեպի վրա, որը հրատարակվել է 2008 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի կինոփառատոնում։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին[12][13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաժանված է մի քանի մասի` «Նախաբան», «Առաջին մաս. Ջորդանա Բիվեն», «Մաս երկրորդ. Գրեհեմ Պուրվիս», «Մաս երրորդ. որոշիչ մարտ», «Վերջաբան»։

Ուելսի միջնակարգ դպրոցի աշակերտ Օլիվեր Թեյթը բավականին արտասովոր է։ Տղան պատկերացնում է, թե ինչպես են բոլորը ողբելու իր վաղաժամ մահը, չնայած իրականում նա ամենևին էլ սիրված չէ։ Նրան հուզում է երկու հարց՝ ինչպես կորցնել կուսությունը իր դասընկեր Ջորդանայի հետ, ով ատում է սիրավեպերը, և ինչպես փրկել ծնողների ամուսնությունը։ Կասկածելով, որ իր մայրը սիրավեպ ունի իր նախկին երկրպագու Գրեհեմի հետ, տղան արշավ է սկսում իր ընտանիքը փրկելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է Էնդրյու Հյուիթը, իսկ երգերը՝ Ալեքս Թյորները, ով «Arctic Monkeys» խմբի առաջատարն է[14]։

# ԱնվանումИсполнитель Տևողություն
1. «Stuck On The Puzzle (Intro)»  Ալեքս Թյորներ 0:54
2. «Hiding Tonight»  Ալեքս Թյորներ 3:07
3. «Glass In The Park»  Ալեքս Թյորներ 4:00
4. «It's Hard to Get Around the Wind»  Ալեքս Թյորներ 4:07
5. «Stuck on the Puzzle»  Ալեքս Թյորներ 3:31
6. «Piledriver Waltz»  Ալեքս Թյորներ 3:25

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի կինոփառատոնում[15][16]։ Ֆիլմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2011 թվականի մարտի 18-ին[15][17], ԱՄՆ-ում՝ հունիսի 3-ին[15]։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է Մոսկվայի 33-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հունիսի 30-ին։ Ֆիլմը թողարկվել է Ռուսաստանում 2011 թվականի սեպտեմբերի 1-ին[12][18][19][20]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին։ «Rotten Tomatoes»-ում ակնարկների 86%-ը դրական է, միջին գնահատականը 7,3՝ 10-ից[21]։ «Metacritic»-ը ֆիլմը գնահատել է 76՝ 100-ից, հիմնված 37 գրախոսականների վրա[22]։ Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմը գնահատել է 4-ից 3[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt1440292/
  4. 4,0 4,1 http://www.the-numbers.com/movie/Submarine
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.ofdb.de/film/200178,Submarine
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt1440292/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 Internet Movie Database — 1990.
  9. http://www.imdb.com/title/tt1440292/fullcredits
  10. 10,0 10,1 The Numbers — 1997.
  11. Noel Murray and Scott Tobias (2010 թ․ սեպտեմբերի 16). «TIFF '10: Day 7». The A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. 12,0 12,1 «Субмарина /Submarine/ (2010) Arthouse.Ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  13. Noel Murray and Scott Tobias (2010 թ․ սեպտեմբերի 16). «TIFF '10: Day 7». The A.V. Club. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Soundtracks». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Субмарина (2010) — Release dates». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  16. Brad Frenette (2010 թ․ հուլիսի 27). «Toronto International Film Fest announces 2010 lineup». National Post. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  17. «Субмарина :: Каталог фильмов :: 33-й Московский Международный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  18. Diana Lodderhose and Pamela McClintock (2010 թ․ սեպտեմբերի 15). «Weinsteins win 'Submarine' bidding war». Variety. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. David Gritten (2010 թ․ հուլիսի 10). «London Film Festival preview». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  20. Germain Lussier (2010 թ․ փետրվարի 12). «2011 Sundance Film Festival Out of Competition Films Announced». /Film. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  21. «Submarine — Rotten Tomatoes». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «Submarine Reviews, Ratings, Credits, and More at Metacritic». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Submarine :: rogerebert.com :: Reviews». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  24. Haws, Marie (2011 թ․ հունիսի 8). «Submarine Movie Review & Film Summary (2011) | Roger Ebert». Rogerebert.suntimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]