Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը
անգլ.՝ The Intelligent Woman's Guide to Socialism and Capitalism, իսպ.՝ Manual de socialismo y capitalismo para mujeres inteligentes և չեխ․՝ Průvodce inteligentní ženy po socialismu a kapitalismu
Բերնարդ Շոույի «Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը» գրքի վերանվանված և կոշտ կազմով վերահրատարապված «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի, կապիտալիզմի, սովետիզմի և ֆաշիզմի մասին» գրքի կազմ (2013)
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՋորջ Բեռնարդ Շոու
Կազմի հեղինակEric Kennington?
ՀրատարակչությունPelican Books?
Հրատարակվել է1928

«Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը», «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի և կապիտալիզմի մասին» (The Intelligent Woman's Guide to Socialism and Capitalism) կամ կրճատ՝ «Խելացի կնոջ ուղեցույցը», զվարճալի, պարզ և «մերօրյա հասարակական շարժումներին համապատասխան»[1] գիտահանրամատչելի գիրք, որը իռլանդացի կատակերգու դրամատուրգ, եռանդուն սոցիալիստ, Ֆաբիան ընկերության անդամ և հանրաճանաչ հրապարակախոս Բեռնարդ Շոուի սոցիալիզմի և կապիտալիզմի մասին գրած ամենանշանավոր ոչ գեղարվեստական աշխատանքն է[2]։

Գիրքը բացահայտում է կապիտալիզմի թերությունները օգտվելով սոցիալիստական մարքսիստական քաղաքական քարոզչական մտքից։ Այն հրատարակվել է 1928 թվականին, Constable & Co. հրատարակչությունում։ Գիրքը հետագայում վերահրատարակվել է որպես առաջին «Pelican Book», 1937 թվականին, «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի, կապիտալիզմի, սովետիզմի և ֆաշիզմի մասին» վերնագրով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Բնօրինակ հրատարակության շապիկ

«Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը» գիրքը Բերնարդ Շոուն սկսել է գրել այն բանից հետո, երբ ազգականուհի՝ գրող Մերի Ստյուարտ Չոլմոնդելեյը, խնդրել է նրան գրել մի գրքույկ, որում բացատրվում է սոցիալիզմը[4][5]։ Սկսել է գրել 1924 թվականին՝ Բրիտանիայի պահպանողական՝ Լեյբորիստական կուսակցության ղեկավար՝ Ռամսի Մակդոնալդի վարչապետ ընտրվելու օրոք (ով այն ողջունել է որպես «աշխարհի ամենակարևոր գիրքը Աստվածաշնչից ի վեր»)[1] և առաջին անգամ հրատարակվել է 1928 թվականին։

1930-ականների վերջին Ալեն Լեյնը՝ Penguin Books հրատարակչության հիմնադիրը, ցանկանում էր ստեղծել նոր շարք՝ մատչել գրքերի շարք, որը կկոչվեր «Pelican» գրքեր, որում պարզորոշ կհրապարակվեին ընթացիկ սոցիալական բանավեճերը։ Նա ցանկանում էր, որ Shaw's Intelligent Woman's Guides-ը դառնա առաջինն այդ շարքում։ Շոուն այդ կապակցությամբ գրել է Լեյնին, որ գրեթե 10 տարի է անցել առաջին հրատարակումից, և գրքի վերնագիրը պետք է փոխվի «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի, կապիտալիզմի, սովետիզմի և ֆաշիզմի մասին» (The Intelligent Woman's Guide to Socialism, Capitalism, Sovietism, and Fascism), և այդ վերնագրով գիրքը 1937 թվականին դարձել է առաջին Pelican թղթե կազմով հրապարակված գիրքը։ Այն հրատարակվել է երկու հատորով[6]։ Գրքի կազմի գեղարվեստական ձևավորումը բրիտանական և ամերիկյան հրատարակությունների համար կատարել է բրիտանացի նկարիչ և քանդակագործ Էրիկ Քենինգթոնը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն ներկայացրել է սոցիալիստական տարբեր գաղափարներ, ներառյալ սոցիալիզմի ժամանակ մասնավոր սեփականության հարցը, բնակչության վերահսկողությունը, մարդկային գործունեությանը արժեք վերագրելու համար ոչ շուկայական միջոցներ ստեղծելու դժվարությունը և հարստության բաշխման խնդիրը։ Նա ներկայացրել է մարքսիստական հասկացություններ, ինչպիսիք են հավելյալ արժեքը, ինչպես նաև ոչ մարքսիստ սոցիալիստ մտածողների գաղափարները, ինչպիսին Հենրի Ջորջն է[7]։

Ջորջ Բեռնարդ Շոուի «Սոցիալիզմի և կապիտալիզմի ուղեցույցը» «պետք է կարդա քսանմեկերորդ դարի յուրաքանչյուր ամերիկացի, ով օգուտ է քաղել կամ երբևէ կշահի սոցիալական ապահովության, բուժօգնության, մատչելի խնամքի մասին օրենքի, հաշմանդամության, գործազրկության, սննդի կտրոնների կամ կառավարության սոցիալական ապահովագրության ծրագրերից որեւէ մեկից»[5]։ Շոուն սրամտորեն ներկայացրել է կապիտալիզմի տնտեսական համակարգի անհավասարությունները և լինելով սոցիալիստական բարեփոխումների վաղ ջատագովներից մեկը՝ ողջունել է բանվոր դասակարգին այն առավելություններից, որ ընձեռում է կապիտալիզմը նրանց, ովքեր վերահսկում են արտադրության միջոցները։

Որպես ցմահ սոցիալիստ՝ Շոուն կարծում էր, որ տնտեսական անհավասարությունը թույն է, որը ոչնչացնում է մարդկային կյանքի բոլոր ասպեկտները, այլասերում ընտանեկան զգացմունքներն ու սեռերի միջև հարաբերությունները։ Նրա խոսքով, բրիտանական բոլոր ինստիտուտները «հիմնականում կոռումպացված էին նյութական շահերից», և իդեալիզմը, ազնվությունը և քաղաքական բարեփոխումների ցանկացած փորձերը ապարդյուն էին կայսրության տնտեսական համակարգում ներկառուցված կոպիտ անարդարության պայմաններում[1]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքից ոգեշնչվել է Լիլիան Լը Մեսուրիերը. նա իր «Սոցիալիստ կնոջ հետախուզության ուղեցույցը. պատասխան պարոն Շոուին» (The Socialist Woman's Guide to Intelligence: a reply to Mr. Shaw) գրքում պատշաճ և մանրամասն առարկել է Շոուի ինքնագոհ ու քամահրող տոնին։ Գիրքը հրատարակվել է 1929 թվականին[7]։

Ես նաև միանգամայն հստակ հասկացրել եմ, որ սոցիալիզմը նշանակում է եկամտի հավասարություն կամ ոչինչ, և որ սոցիալիզմի ժամանակ քեզ թույլ չի տրվի աղքատ լինել։ Ձեզ ստիպողաբար կկերակրեն, կհագցնեն, կտեղավորեն, կսովորեցնեն և կաշխատացնեն՝ ուզեք, թե չուզեք։ Եթե պարզվի, որ դուք չունեք այնքան կամք, որ պատվով դուրս գաք այս բոլոր դժվարություններից, հնարավոր է, որ ձեզ բարյացակամ կերպով մահապատժի ենթարկեն. բայց քանի դեռ ձեզ թույլ են տվել ապրել, դուք պետք է լավ ապրեք[1]։
- Փոլի Թոյնբի, «...Խելացի կնոջ ուղեցույցը» գրքի նախաբան (2013)

Ըստ լիբերալ ֆեմինիստուհի Սյուզան Մոլլեր Օկինի՝ «Խելացի կնոջ ուղեցույցը» սոցիալիզմի և կապիտալիզմի համար նրա ամենանշանավոր ոչ գեղարվեստական աշխատանքն է[2]։

Գրքին նախորդող և հաջորդող գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Իոհաննա» պիեսը (1924) Բերնարդ Շոույի միակ ողբերգությունն է, որից հինգ տարի անց միայն Շոուն վերսկսել է գրել այլ պիեսներ՝ «Խնձորի սայլակը» (The Apple Cart, 1928) պիես։ 1924 թվականից հետո նա չորս տարի զբաղվել է իր ոչ գեղարվեստական քաղաքական գլուխգործոց տրակտատը՝ «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի և կապիտալիզմի մասին» «մագնում օպուս» գիրքը գրելով[6]։ Գիրքը հրատարակվել է 1928 թվականին և լավ վաճառվել է[8][Ն 1]։ Տասնամյակի վերջում Շոուն հրապարակել է Ֆաբիանական իր վերջին տրակտատը՝ Ազգերի լիգայի մեկնաբանությունը[10]։ Նա Լիգան որակել է որպես «միջազգային նոր պետականության դպրոց՝ ընդդեմ արտաքին գործերի նախկին դիվանագիտության», բայց կարծում էր, որ այն դեռ չի դարձել «Աշխարհի դաշնություն»[11]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1937 թվականին գիրքը վերահրատարակվել է լրացուցիչ գլուխներով և ընդլայնված վերնագրով՝ «Խելացի կնոջ ուղեցույցը սոցիալիզմի, կապիտալիզմի, սովետիզմի և ֆաշիզմի մասին», և հրատարակվել է Penguin Books-ի կողմից՝ որպես առաջին թղթե կազմով շարքում, որը կոչվել է Pelicans[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bernard Shaw (հեղինակ), Polly Toynbee (նախաբան) (2013 թ․ ապրիլի 1). «The Intelligent Woman's Guide: To Socialism, Capitalism, Sovietism and Fascism». կոշտ կազմով. Alma Books. էջ 300.
  2. 2,0 2,1 George Bernard Shaw, նախաբանը՝ Susan Moller Okin. «The Intelligent Woman's Guide to Socialism, Capitalism, Sovietism and Fascism». www.goodreads.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Pelican books: a flock of non-fiction». AbeBooks UK (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «The Quintessential G.B.S.: Selections from the Sidney P. Albert - George Bernard Shaw Collection: Politics».
  5. 5,0 5,1 George Bernard Shaw (2016). «The Intelligent Woman's Guide to Socialism & Capitalism». Welcome Rain Publishers (անգլերեն). էջ 450.
  6. 6,0 6,1 Holroyd, Michael (1993). Bernard Shaw, Volume 3: 1918–1950: The Lure of Fantasy. London: Penguin. ISBN 978-0-14-012443-9
  7. 7,0 7,1 Thelma McCormack, "The Intelligent Woman's Guide to Socialism and Capitalism" by George Bernard Shaw, American Journal of Sociology, vol. 91, no. 1 (July 1985), pp. 209-211.
  8. «Shaw, George Bernard (1856–1950)». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). doi:10.1093/odnb/9780192683120.001.0001/odnb-9780192683120-e-36047. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. Holroyd, 1993, էջ 373
  10. Bernard Shaw (1929). «The League of Nations | LSE Digital Library». digital.library.lse.ac.uk. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Shaw, Bernard (1929). «The League of Nations». digital.library.lse.ac.uk. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]