Հենրի Ջորջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Ջորջ
Henry George.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1839(1839-09-02)[1][2][3][…]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 29, 1897(1897-10-29)[1][2][3][…] (58 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[5]
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ և գրող
Գործունեության ոլորտQ4099561?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն և United Labor Party?
Երեխա(ներ)Henry George, Jr.?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Henry George Վիքիպահեստում
Science of political economy, 1898

Հենրի Ջորջ (անգլ.՝ Henry George, սեպտեմբերի 2, 1839(1839-09-02)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 29, 1897(1897-10-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի քաղաքական տնտեսագետ, հրապարակախոս և քաղաքական գործիչ, ով դասվում է բուրժուական Ռադիկալիզմի շարքին կամ ձախ ազատականությանը[6]։ Ջորջիզմի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջորջը ծնվել է Ֆիլադելֆիայում միջին խավի աղքատ ընտանիքում։ Նա ընտանիքի տասը երեխաներից երկրորդն էր։ Ջորջի համար դպրոցում կրթությունը դադարեց, երբ նա տասնչորս տարեկան էր, իսկ տասնհինգ տարեկանում նա գնացել էր ծով՝ որպես «տնակային» տղա «Hindoo» նավի վրա, որը գնում էր Մելբուռն և Կալկաթա։ Տասնչորսամսյա նավարկումից հետո նա վերադառնում է Ֆիլադելֆիա, որտեղ որպես աշակերտ ընդունվում է մեքենագրողի մոտ։ Որոշ ժամանակ անց նա հաստատվեց Կալիֆոռնիրայում՝ ոսկու հանքերի միջոցով գումար աշխատելու գաղափարով, սակայն նա ձախողվեց և ստիպված եղավ վերադառնալ իր տպագրողի աշխատանքին։ Տպագրող աշխատելով՝ նա ինքը ցանկացավ իրեն փորձել լրագրության ոլորտում։ Նա այս ասպարեզում մնաց մինչև իր կյանքի վերջին օրերը՝ ավարտելով իր կյանքը որպես խմբագիր և թերթի սեփականատեր։

Տնտեսական գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ջորջը 1871 թվականին հրատարակեց իր առաջին աշխատությունը տնտեսագիտության մեջ. դա «Մեր հողը և հողային քաղաքականությունը» բրոշյուրն էր (անգլ.՝ Our Land and Land Policy): Գիրքը շատ քիչ ուշադրության արժանացավ, սակայն հեղինակը չհիսթափվեց և չհեռացավ հողային խնդիրների նկատմամբ իր հետաքրքրությունից։ Մի քանի տարի Ջորջը շարունակեց նյութեր հավաքել և ուսումնասիրել ժամանակակից գիտական գրականությունը։ Արդյունքում գրեց իր հաջորդ «Առաջընթաց և աղքատություն» գիրքը։ Այն հեղինակին բերեց համաշխարհային հռչակ։ Ըստ Մաքսիմ Կովալևվսկու, «մի ժամանակ նրա նկատմամբ հրապուրանքը Անգլիայում այնպիսի չափեր ձեռք բերեց, որը բավականին մոտ էր 18-րդ դարում Ռուսոյի անձի և վարդապետությունների հմայքի բացահայտմանը»[7]։ Գրքի լույս տեսնելուց հետո այն անմիջապես թարգմանվեց եվրոպական տարբեր լեզուներով և ոչ միայն։ Առաջին անգամ այն ռուսերեն թարգմանվել է 1884 թվականին։

Հենրի Ջորջի տնտեսական տեսությունը ռուս գիտնականների աչքերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Ալեքսանդր Միկլաևշսկու «Հենրի Ջորջ»[8] հոդվածից մի հատված՝ վերցված Բրոքհաուսի և Էֆնորի հանրագիտարանային բառարանից.

Աշխույժ և սրամիտ էսսեների մի ամբողջ շարքում Ջորջը փորձում է բացահայտել անընդհատ աճող աղքատության պատճառները՝ հարստության կուտակման և բոլոր արտադրողական ուժերի զարգացման հետ մեկտեղ։ Հակառակ դասական դպրոցի և նոր տնտեսագետների ուսմունքի, նա չարիքի արդյունքը տեսնում է ոչ թե ընդհանուր առմամբ հավելյալ արժեքի չափազանց մեծ աճի, այլ դրանց տեսակներից մեկի՝ հողի ռենտայի աճի մեջ։

Հավելյալ արժեքի ծագումը, որը սովորաբար կոչվում է շահույթ կապիտալի վրա, նա բացատրում է բնության հատուկ վերարտադրողական ուժերի առկայությամբ, որոնք միշտ աճում են ժամանակի ընթացքում։ Գետնին ընկած հացահատիկը աճ է տալիս, անասունը՝ սերունդ և այլն։ Շահույթը միշտ բնական աճի արդյունք է։ Արդյունաբերության՝ միայն նյութերի վերամշակմամբ կամ վերամշակմամբ զբաղվող շահույթի առկայությունը պայմանավորված է արդյունաբերության բոլոր ճյուղերի միջև բնական աճի բաշխման բնական գործընթացով։ Ոչ ոք չէր զբաղվի իրերի վերամշակմամբ, եթե փոխանակման գործընթացը նրա համար չապահովեր մասնակցություն կապիտալի բնական աճին։

Փոխանակման ազդեցության տակ աճը, որը ձեռք է բերվում կապիտալի միայն այն գործածումներում, որտեղ գործում են բնության բնական վերարտադրողական ուժերը, հավասարապես բաշխվում է այս օգտագործման բոլոր այլ կիրառություններում։ Հետևաբար շահույթի առկայությունը ոչ միայն չի կարող վնաս հանդիսանալ հասարակության համար, այլ անհրաժեշտ պայման է հենց արդյունաբերության գոյության համար։

Իսկ ռենտայի մասով այդպես չէ։ Ռիկարդոն միանգամայն հստակ ապացուցեց, որ տնտեսության զարգացման գործընթացում ռենտան աճելու միտում ունի և ի վերջո կլանում է աշխատավարձի և շահույթի ամենամեծ բաժինը։ Հետևաբար, բոլոր սոցիալական բարեփոխումները պետք է ուղղված լինեն միմիայն ռենտայի վերացմանը. պետությունը պետք է իր վրա վերցնի իր ծագման հիմնական աղբյուրը՝ հողը, հողի ընդհանուր հարկ սահամանելու միջոցով, որն անմնացորդ կլանում է ամբողջ ռենտան։

Ջորջին հաճախ համեմատում են ֆիզիոկրատների հետ, սակայն նրանց ուսմունքների միջև նմանությունները միայն առերևույթ են։ Ֆիզիոկրատները հողի մասնավոր սեփականության կողմնակիցներ էին, իսկ Ջորջի ցանկությունները ձգտում էին դրանց վերացմանը։ Ֆիզիոկրատները «հողի միասնական հարկի օգնությամբ» ցանկանում էին պետության օգտին վերցնել «զուտ արտադրանքի» միայն մի մասը. Ջորջը ցանկանում էր հողատերերից վերցնել սոցիալական պայմանների արդյունքում ձեռք բերված բոլոր ավելցուկային եկամուտները։ «Բնության տված որոշակի մաքուր ավելցուկի գոյությունը» ֆիզիոկրատներն անվանում էին ռենտա, մինչդեռ Ջորջն այդ ավելցուկը կապում է շահույթի հետ։

Քաղաքատնտեսության դասական դպրոցը տարբերակում է հավելյալ արժեքի երկու տեսակ՝ շահույթ և ռենտա։ Երկուսի ծագումն էլ հանգեցնում է յուրահատուկ պայմանների։ «Մաքուր ավելցուկից» կամ «աճից» շահույթի առաջացման մասին իր ենթադրությամբ, ըստ Միկլաշևսկու, «հազիվ թե Ջորջը հաջողել է դասականների ուսմունքները հերքել»։ Ջորջի հիմնավորումը տեսականորեն սխալական համարելով՝ Միկլաշևսկին նշում է, որ այդ սխալականությունը չի խանգարել Ջորջին հսկայական հռչակ և հայտնիություն ձեռք բերել Ամերիկայում, «թեև հենց այնտեղ է, որ փոքր հողատերերի բազմաթիվ շահերը կապված են վարձակալության գոյության հետ»։   

Ս. Գեսելի կարծիքը Ջորջի տեսության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի ձեռներեց, տնտեսագետ, «ազատ տնտեսություն» ուսմունքի հեղինակ Յոհան Սիլվիո Գեսելն իր «Բնական տնտեսական կարգը» գրքում արտահայտում է իր կարծիքը Հենրի Ջորջի գաղափարի մասին[9]

Aquote1.png Ազատ հողը, ինչպես շատերը հակված են եզրակացնել, համադարման չէ։ Հենրի Ջորջը հավատում էր, որ ազատ հողը կհանգեցնի կապիտալի տոկոսների վերացման, տնտեսական ճգնաժամի և գործազրկության։
- Սիլվիո Գեսել
Aquote2.png


Բայց նրա հավատը չի հիմնավորվել բազում գաղափարներով, որոնք կավելացնեին նրա բոլոր մտքերի գործողությունների ամբողջությունը, նրա ամբողջ մտադրությունը ցույց է տվել միայն նրա հիմնական գաղափարի ընդհանուր իմաստավորման բացակայությունը, այդ իսկ պատճառով նրա տեսության վերաբերյալ այդքան տարակարծությունների տեղիք է տալիս։ Միևյուն ժամանակ, նրա աշակերտները չեն կիսում այդ տարակարծությունները։

Այն, ինչ Հենրի Ջորջի համար պարզապես իր չհիմնավորված տեսակետն է եղել, իր ուսանողների համար վերածվել էր անխորտակելի դոգմայի։ Միակ բացառությունը Մայքլ Ֆլորշայմն էր։ Հենց այս պատճառով էլ նա հայտնիություն չի վայելում հողային օրենքի մյուս բարեփոխիչների շրջանում, թեև հենց նա է Գերմանիայում հողային բարեփոխումների գաղափարի վերականգնման առաջարկողը։   

Ազատ հողը ազդում է ապրանքների բաշխման վրա։ Գործազրկությունը և տնտեսական ճգնաժամերն ամենևին էլ բաշխման խնդիրներ չեն, այլ առևտրային գործարքներում փոխանակումներ խնդիրներ են, նույնիսկ կապիտալի վրա դրված տոկոսն (թեև այն ազդում է ապրանքների բաշխման վրա ավելին, քան ռենտայի վրա) ընդամենը փոխանակման խնդիր է, քանի որ այն գործողությունը, որը որոշում է այդ տոկոսի չափը, այսինքն այն հարաբերակցությունը, ըստ որի գոյություն ունեցող ապրանքների պահուստները հետագայում վաճառքի կառաջարկվեն շուկաներում, նույնպես հենց նույն փոխանակումն է և ուրիշ ոչինչ փախանակումից զատ։ Մյուս կողմից ռենտայում փոխանակումը տեղ չունի, ռենտա ստացողը պարզապես ստանում է վարձը և դրա դիմաց ոչինչ չի տալիս։ Ռենտան դա բերքի մի մասն է, այլ ոչ թե փոխանակում, այդ իսկ պատճառով ռենտայի խնդիրը ոչ մի նորություն չի մտցնի կապիտալի վրա դրված տոկոսի խնդրի լուծման հարցում։ Գործազրկության, տնտեսական ճգնաժամերի, կապիտալի նկատմամբ տոկոսի խնդիրները չեն կարող լուծվել, քանի դեռ չի ուսումնասիրվել փոխանակումների առաջացման պայմանները։ Հենրի Ջորջը չի ձեռնարկել այդպիսի ուսումնասիրություն, այդ խնդրի վրա խորանալու ոչ մի փորձ չեն արել նաև գերմանացի հողային բարենորոգիչները։ Հենց այդ պատճառով էլ նրանք ոչ մի կերպ և ոչնչով չեն կարողանում բացատրել կապիտալի նկատմամբ տոկոսի գոյությունը, տնտեսական ճգնաժամերի և գործազրկության բնույթը։

Հենրի Ջորջի՝ կապիտալի նկատմամբ տոկոսների տեսությունը, որը դեռ ուսումնասիրվում է գերմանական բարեփոխիչների կողմից, «պտուղ տալու» չմշակված և հում տեսություն է, որը սկզբունքորեն ի վիճակի չէ լուծել կապիտալի նկատմամբ տոկոսների և գործազրկության ֆենոմենը։ Իսկ ճգնաժամերի մասին նրա տեսությունը (հարուստների սպառման և եկամուտների միջև անհամամասնությունը) ընդհանրապես ոչ մի բանի մասին է։

Այստեղից էլ հողային բարեփոխումների ու դրանց համար շարժման ողջ թուլությունը։ Ենթադրվում էր, որ հողային բարեփոխումները կլուծեն սոցիալական խնդիրները, բայց տնտեսական համակարգի ոչ մի իրական գիտական վերլուծություն չի ներկայացվել։ Ուստի բարեփոխիչները, ոչ միայն չկարողացան կառուցել տրամաբանական տեսություն, այլև ձախողեցին գործնականում։ Աշխատավարձով աշխատողների համար, որոնց այդ բարեփոխումները պետք է օգնեին իրենց դժվարություններից ազատվել, հողի սոսկ ազգայնացումը ոչինչ չի տա։ Նրանք պահանջում են ստանալ իրենց աշխատանքի ողջ արդյունքը, ինչը նշանակում է հողային ռենտայի ամբողջական վերացում և կապիտալի վրայի տոկոսների վերացում. սակայն նրանք պահանջում են նաև այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական ճգնաժամեր և գործազրկություն չկա։

Հողի ազգայնացման ներդրման ազդեցության ուռճացումն էլ անսահման վնաս ու ձախողում պատճառեց ամբողջ շարժմանը։

Ջորջիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջիզմը (անգլ.՝ Georgism) տնտեսա-փիլիսոփայական ուսմունք է, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուրին պատկանում է իր ստեղծած արտադրանքը (անգլ.՝ everyone owns what they create), սակայն բոլոր բնական բարիքները և առաջին հերթին հողը, հավասարապես պատկանում է ողջ մարդկությանը[10]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Джордж Генри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1995.
  6. Джордж, Генри // Սովետական մեծ հանրագիտարան. — Մոսկվա: Сов. энциклопедия, 1972. — Т. 8.
  7. Воспоминания о Марксе и Энгельсе
  8. Миклашевский А. Джордж, Генри // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. — СПб., 1893. — Т. 10А.
  9. Естественный экономический порядок
  10. Land Value Taxation: An Applied Analysis, William J. McCluskey, Riël C. D. Franzsen

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]