Jump to content

Սոչիմիլկո լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոչիմիլկո լիճ
իսպ.՝ Lago de Xochimilco

'
19°17′05″ հս․. լ. 99°06′11″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հյուսիսային Ամերիկա
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Հայելու բացարձակ բարձրությունը 2240 մ
Ավազանի մակերեսը 26,57 կմ²
Ամենամեծ խորությունը 6 մ
Սոչիմիլկո լիճ,1847 Bruff/Disturnell, քարտեզ

Սոչիմիլկո լիճ, Շոչիմիլկո լիճ (իսպ.՝ Lago de Xochimilco), Մեխիկոյի ջրային ավազանը կազմող Մեքսիկայի հինգ լճերից մեկը։ Գտնվում է Մեխիկոյի Սոչիմիլկո շրջանում։

Երկրաբանական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչիմիլկո լիճը ներառված է հետևյալ պատմական լճերի շարքում՝

  1. Տեսկոկո լիճ (Lake Texcoco)— աղի
  2. Զումպանգո լիճ (Lake Zumpango)
  3. Սալտոկան լիճ (Lake Xaltocan)
  4. Չալկո լիճ (Lake Chalco ) — քաղցրահամ

Այս լճերը կազմել են Մեզոամերիկական մշակույթի մաս՝ թեոթիհուականների, տելտեկների, ացտեկների։

Ծանծաղ ջրերի և քաղցրահամ աղբյուրների շնորհիվ Սոչիմիլկո լիճը նախակոլոմբոսյան շրջանում եղել է Չինամպա մեզոամերիկական գյուղատնտեսության կենտրոնը։ Այդ իսկ պատճառով այս տարածաշրջանը վերահսկվել է ացտեկների կողմից 1432-1440 թվականներին՝ ացտեկ Hueyi Tlatoani, Itzcóatl տիրապետության օրոք։

Իսպանական գաղութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1521 թվականին, երբ իսպանացիները գրավեցին Մեքսիկան, ոչնչացրեցին ամբարտակները, ջրարգելակ դարպասները, և Չինամպա այգիները դարձան ամայի։

Գունավոր լաստանավեր Սոչիմիլկո լճում

Մեր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի հովտի հինգ լճերը գրեթե անհետացել են, ցամաքել՝ խուսափելով վարարումներից, բացառությամբ Սոչիմիլկո լճի։ Այս լճի ջրանցքներում պահպանվել են որոշ Չինամպա այգիներ։

Սոչիմիլկո գետը Մեխիկոյի քաղաքային զբոսայգու մաս է կազմում՝ որպես ջրային և ցամաքային հանգստի գոտի։ Մարդիկ բազմագույն լաստանավերով ջրային զբոսանքներ են կատարում պահպանված ջրանցքներով։

Սոչիմիլկո էկոլոգիական զբոսայգին և բույսերի շուկան ստեղծվել է որպես բնապահպանական արգելավայր և զբոսայգի։ Չապուլտեպեկ զբոսայգուց հետո 2-րդ ամենամեծ զբոսայգին է։ 13 հեկտար տարածք է զբաղեցնում Սոչիմիլկո բույսերի շուկան, որն ամենամեծն է Լատինական Ամերիկայում։ Շուկան գտնվում է Չինամպա գյուղատնտեսական գոտում։

1984 թվականին Մեքսիկայի կառավարությաունը տարածքը հռչակեց կենսաբանական արգելավայր։ 1987 թվականին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։

Սոչիմիլկո լճում է բնակվում Մեքսիկայի էնդեմիկ խլուրդ սալամանդրների ընտանիքին պատկանող Ակսոլոտը (Axolotl)։ Մինչև Չալկո լճի չորանալն այս ցեղատեսակն ապրում էր այդ լճում։ 2008 թվականին Ակսոլոտը դասվեց անհետացող ցեղատեսակների շարքում։ 2014 թվականին կատարված հետազոտության արդյունքում չի հաջողվել ցեղատեսակի որևէ նմուշ գտնել[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչիմիլկո լիճ» հոդվածին։