Սոնա Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոնա Համբարձումյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01) (33 տարեկան)
ԾննդավայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
ԱնդամակցությունՀԳՄ
Սոնա Համբարձումյան Վիքիդարանում

Սոնա Անուշևանի Համբարձումյան (Սոնա Համբարձում, դեկտեմբերի 1, 1990(1990-12-01), Մատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։ ՀԳՄ և Արցախի գրողների միության անդամ անդամ 2009 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Համբարձումյանը ծնվել է 1990 թվականի դեմտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 2011 թվականին ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժինը, 2013 թվականին նույն մասնագիտության մագիստրատուրան[1]։

2010-2012 թվականներին աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի համակարգչային բաժնում։ 2013-2023 թվականներին եղել է նույն համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, 2019 թվականից «Իրավագիտություն» կրթական ծրագրի ղեկավարը (հասարակական հիմունքներով), իսկ 2019-2020 թվականներին Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատուն, ինչպես նաև իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2020-2021 թվականներին համակարգել է համալսարանի արտաքին կապերի բաժինը։ 2020-2023 թվականներին եղել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ համակարգող, հասարակական և լրատվական աշխատանքների պատասխանատու։ 2020-2023 թվականներին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ։ 2023 թվականին տեղափոխվել է Երևանի, «Ուրարտու» համալսարանի ռեկտորի խորհրդականն է, որակի ապահովման բաժնի պատասխանատուն։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Արցախի գրողների միության տարվա մրցանակին (բանաստեղծական շարքի համար)
  • 2018 - աշխատանքի բարձր արդյունավետության համար՝ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատվոգիր։
  • 2018 - Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ «Ղարաբաղյան վետերանների միություն» կազմակերպության պատվոգիր։
  • 2019 - Համազգային՝ Արցախի գրական մրցույթի գլխավոր մրցանակ։
  • 2021 - «Նարեկացի» կրթագիտական մեդալի։
  • 2023 - Պոեզիայի միջազգային մրցանակին (Ռումինիա)։
  • 2023 - «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Երիտասարդ թարգմանիչների երկրորդ մրցանակ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու բառ ունեմ քեզ ասելու, 2012 (հայերեն և ռուսերեն բաժիններով)։
  • Ի դեմս արևի, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս հրտ․, 2009, 47 էջ։ Խմբագիր՝ Վարդան Հակոբյան[2]։
  • Գանգրահեր կարոտ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս հրտ․, 2017, 179 էջ։ Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Աշոտ Գաբրիելյան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնա Համբարձումյան» հոդվածին։