Սոկրատ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոկրատ Մկրտչյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1957(1957-10-25) (66 տարեկան)
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս, մանկավարժ և հրատարակիչ

Սոկրատ Շահումի Մկրտչյան (հոկտեմբերի 25, 1957(1957-10-25)), մաթեմատիկոս, մանկավարժ, հրատարակիչ, դասագրքերի և ուսումնաօժանդակ ձեռնարկների հեղինակ, «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ 1974-1978 թվականներին սովորել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1980 թվականներ՝ աշխատել է Կրասնոսելսկի շրջանի Գետիկ և Մարտունի գյուղերի դպրոցներում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1980-1985 թվականներ՝ Կրասնոսելսկի շրջանի Մարտունի գյուղի դպրոցի ուսմասվար և մաթեմատիկայի ուսուցիչ։
1985-1986 թվականներ՝ Երևանի թիվ 157 դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ։
1986-1991 թվականներ՝ Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի ինֆորմատիկայի կաբինետի մեթոդիստ։
1991-1992 թվականներ՝ Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի ինֆորմատիկայի կաբինետի վարիչ։
1992-1994 թվականներ՝ Ուսուցիչների կատարելագործման և ատեստավորման հանրապետական ինստիտուտի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ։
1994-1997 թվականներ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտին կից կենտրոնի ավագ գիտաշխատող։
1997 թվականի հոկտեմբերից մինչ օրս «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրենն է։
2002 թվականի հունիսից մինչ օրս «Տաթև գիտակրթական համալիրի» հիմնադիր տնօրենն է։
2003 թվականի ապրիլից մինչ օրս «Գիտության և կրթության աջակցության Տաթև կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի քանի տասնյակ դպրոցական և բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, որոնք երաշխավորված են ՀՀ և ԱՊՀ այլ երկրների համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից և օգտագործվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Դպրոցական դասագրքերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նախապատրաստվում եմ դպրոցին» (դասագիրք-տետր՝ հայերեն, ռուսերեն, ղրղըզերեն)
  • «Մաթեմատիկա 1» (հայերեն, ռուսերեն, ղրղըզերեն, տաջիկերեն, ուզբեկերեն)
  • «Մաթեմատիկա 2» (հայերեն, ռուսերեն, ղրղըզերեն)
  • «Մաթեմատիկա 3» (հայերեն)
  • «Մաթեմատիկա 4» (հայերեն)
  • «Ինֆորմատիկա 7» (հայերեն)
  • «Հոգեբանության ներածություն 8» (հայերեն)
  • «Անձի հոգեբանություն 9» (հայերեն)
  • «Ընտանիքի հոգեբանություն 10» (հայերեն) և այլն[1]։

բուհական ձեռնարկներ՝

  • «Ազգային մանկավարժություն»
  • «Մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում» և այլն։

Գիտական հանդեսների հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանկավարժական միտք» (2000 թվականից մինչ օրս)
  • «Հոգեբանությունը և կյանքը» (2000-2013 թվականներ)
  • «Լեզու և կյանք» (2010-2013 թվականներ)
  • «Լեզու և լեզվաբանություն» (2003-2009 թվականներ)
  • «Հայաստանի էկոլոգիական հանդես» (2002-2007 թվականներ)
  • «Պատմություն» (1999-2003 թվականներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sokrat Mkrtchyan| Սոկրատ Մկրտչյան, «Զանգակ» հրատարակչություն». zangak.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

zangak.am