Սնկաբանությունը Հայաստանում
Հայաստանի սնկերի տեսակների մասին առաջին հիշատակումները հանդիպում են բժիշկ-բնագետ Ամիրդովլաթ Ամասիացու (15-րդ դար) երկերում։
Մշակաբույսերի հիվանդությունների վնասակարության, տարածվածության բացահայտման և դրանց դեմ պայքարի կազմակերպման նպատակով 1929 թվականին ՀԽՍՀ ժողկոմատին կից կազմակերպվել է բույսերի պաշտպանության բաժին։ Ռուսաստանից գործուղվել են առաջին սնկաբան մասնագետներ Դ. Տետերևնիկովան ու Ա. Բաբայանը, որոնք սկզբնավորել են բույսերի հիվանդությունների ուսումնասիրությունը (ֆիտոպաթոլոգիա) և սնկաբանությունը (միկոլոգիա)։ Աշխատանքներ կատարվել են նաև ՀԳՀ-ում, խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀՀ-ում։ Հետազոտվել են մշակաբույսերի և օգտակար վայրի բույսերի հիվանդությունների վնասակարությունը, կենսաբանությունը, ինչպես նաև ցորենի, եգիպտացորենի, խորդենու, բամբակենու սնկային հիվանդությունները (Ն. Քեչեկ, Ա. Բաբայան, Դ. Տետերևնիկովա-Բաբայան)։
1950-ական թվականների վերջին Դ. Տետերևնիկովա-Բաբայանը հարուստ նյութ էր կուտակել արժեքավոր կերային հացազգիների հիվանդությունների հարուցիչների, բույսերի ժանգասնկային տեսակային կազմի վերաբերյալ։ Ա. Բաբայանի և Դ. Տետերևնիկովա-Բաբայանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են նաև հատապտղատու և պտղատու մշակաբույսերի, խաղողի հիվանդությունների ու դրանց հարուցիչների կենսաբանությունը։
Սնկաբանության հետագա զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնկաբանության հետագա զարգացումը կապված է ԵՊՀ-ում սնկերի կենսաբագմազանության, տաքսոնոմիական և էկոլոգիական խմբերի բացահայտման աշխատանքներով։ 1957-2000 թվականներին բուսաբանության ինստիտուտում հանրապետության առանձին շրջաններում վայրի աճող բույսերի միկրոմիցետների միկոֆլորան ուսումնասիրել են Դ. Տետերևնիկովա-Բաբայանը, Ե. Հարությունյանը, Ս. Սիմոնյանը, Լ. Օսիպյանը, Ջ. Մելիք-Խաչատրյանը, Ջ. Աբրահամյանը, Մ. Թասլախչյանը, Ք. Ավագյանը, Ի. Մարտիրոսյանը, Ս. Նանագյուլյանը, Թ. Մամիկոնյանը, Հ. Բարսեղյանը և ուրիշներ։ Ս. Սիմոնյանը, Ս. Նանագյուլյանը հետազոտել են բնության հատուկ պահպանվող տարածքների միկոբիոտան, Ջ. Մելիք-Խաչատրյանը, Ս. Նանագյուլյանը՝ մակրոմիցետների բիոտան, Ջ. Աբրահամյանը, Լ. Օսիպյանը՝ հանրապետության սնկերի տարբեր էկոլոգիական խմբերի (հողային միկրոմիցետների, արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով աղտոտված հողի) կենսաբազմազանությունը, Լ. Օսիպյանը, Լ. Հակոբյանը՝ ջրային սնկերի, Մ. Թասլախչյանը, Ս. Նանագյուլյանը՝ կոպրոտրոֆ սնկերի, Լ. Օսիպյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Նանագյուլյանը՝ միկոֆիլ սնկերի, Դ. Տետերևնիկովա-Բաբայանը, Մ. Թասլախչյանը՝ բրածո սնկերի, Ա. Եսայանը՝ գիշատիչ սնկերի, Լ. Օսիպյանը, Հ. Բատիկյանը, Ջ. Աբրահամյանը, Ս. Նանագյուլյանը, Ս. Բատիկյանը, Հ. Բարսեղյանը, Ն. Վերդյանը, Ի, Էլոյանը, Ե. Հովհաննիսյանը՝ մարդու բնակության և գործունեության միջավայրի սնկերի, Թ. Մամիկոնյանը՝ դեղորայքային բուսական հումքի միկոբիոտաները, Լ. Օսիպյանը, Ռ. Շամիրխանյանը, Ա. Զաքարյանը՝ դեղաբույսերի, դեղանյութերի և սննդական բույսերի, Լ. Օսիպյանը, Ա. Բատիկյանը՝ բուսական և կենդանական ծագման թարմ ու վերամշակված սննդամթերքի ախտածնային միկոբիոտան։ Արդյունքներն ամփոփվել են «Հայաստանի միկոֆլորան» բազմահատորյակի առաջին 7 հատորներում, նկարագրված են տարբեր խմբերի պատկանող սնկերը [Լ. Օսիպյան (1967, 1975), Ջ. Մելիք-Խաչատրյան, Ս. Մարտիրոսյան (1971), Դ. Տետերևնիկովա-Բաբայան (1977), Ջ. Մելիք-Խաչատրյան (1980), Դ. Տետերևնիկովա-Բաբայան, Մ. Թասլախչյան, Հ. Մարտիրոսյան (1983), Ս. Սիմոնյան (1994)]։ Տպագրության է պատրաստվում 8-րդ հատորը (Լ. Օսիպյան)՝ նվիրված մրկասնկերին։
1985 թվականին հրատարակվել է «Այսրկովկասի սնկերի որոշիչները»՝ ժանգասնկերի, պերոնոսպորային, ագարիկային սնկերի վերաբերյալ (Դ. Տետերևնիկովա- Բաբայան, Լ. Օսիպյան, Ջ. Մելիք-Խաչատրյան և ուրիշներ)։
1950-ական թվականներից փորձարար, աշխատանքներ են կատարվում Մատենադարանի ձեռագրերի թուղթը, մագաղաթը քայքայող միկրոմիցետների, նաև գրապահոցների օդի աղտոավածության ուսումնասիրության ուղղությամբ (Ջ. Խզմալյան, Ջ. Աբրահամյան, Ի. էլոյան)։
ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստուտներում Փ. Սարուխանյանն ուսումնասիրել է խմորիչների արտադրության մեջ օգտագործվող խմորասնկերի միկոբիոտան, Է. Աֆրիկյանը, Վ. Գոգինյանը, Ս. Դավթյանը և ուրիշներ՝ տիեզերական տեխնիկայում կիրառվող պոլիմերային նյութերի սնկակայունությունն ու ջերմասեր սնկերը։
Հետազոտություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին ԵՊՀ-ում կատարվում են կենսատեխնոլոգիական ուղղվածության աշխատանքներ՝ գյուղատնտեսական և դեղաբանական արդյունաբերության մեջ օգտագործվող բազիդիավոր մակրոմիցետների հեռանկարային շտամևերի որոնման նպատակով (Ս. Նանագյուլյան, Ս. Բադալյան)։ Լ. Օսիպյանը, Հ. Բատիկյանը, Կ. Գրիգորյանը, Ն. Վերդյանը հետագոտել են սննդամթերքի արդյունաբերական արտադրության ընթացքում սնկերի տոքսիգենությունը, Ջ. Աբրահամյանը, Հ. Շահազիզյանը, Վ. Մավիսակալյաևը՝ արդյունաբերական նյութերը քայքայող սնկերը։
Հայաստանի անկախացումից հետո մշակվել է տեղական արտադրության և ներկրված սննդամթերքի անվտանգության հայեցակարգ (Լ. Օսիպյան)։ Երևանի տարբեր կլինիկաներում և ԵՊՀ բուսաբանության ամբիոնում ուսումնասիրել են (Է. Դանիելյան, Մ. Միրաքյան, Կ. Բաբայան, Գ. Անղրիասյան, Տ. Հովսեփյան, Լ. Օսիպյան, Ջ. Աբրահամյան, Ս. Նանագյուլյան, Ե. Հովհաննիսյան և ուրիշներ) մարդու սնկային հիվանդությունների հարուցիչները։ 1945 թվականին ԵՊՀ բուսաբանության ամբիոնում ստեղծվել է սնկաբան, գիտական հերբարիում (ERMH), որը պարունակում է շուրջ 11 հազար նմուշ (2010)։ Սնկաբան, հերբարիումի նյութն ընդգրկում է սնկերի մոտ 4500 տեսակ, ներառված են նաև հարևան և արտասահմ. այլ երկրների սնկատեսակներ։ Սկսվել են առանձին սնկատեսակների տաքսոնոմիայի ճշգրտման աշխատանքները մոլ-գենետիկ. մակարդակով։ Ներկայումս համացանցում տեղադրված է սնկերի հայերեն կայք (Ս. Նանագյուլյան)։ Մակրոսկոպիկ սնկերի հազվագյուտ և անհետացող տեսակների տվյալներն ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում» (2010)։
Հանրապետությունում սնկաբան, գիտության տարածման նպատակով ստեղծվել է «էկոֆունգ» հայկական սնկաբանանության ընկերությունը (2004, նախագահ՝ Ս. Նանագյուլյան)։ Ներկայումս ՀՀ-ում սնկաբան, հետազոտությունների և կադրերի պատրաստման միակ կենտրոնը ԵՊՀ բուսաբանության ամբիոնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |