Սնամեջ եկեղեցի
![]() | |
![]() | |
| Տեսակ | եկեղեցի |
| Ստեղծում | 11-րդ դար |
| Երկիր | |
| Քաղաք | Salona? |
| Բնակավայր | Սոլին |
| Ոճ | Pre-Romanesque architecture? և ռոմանական ճարտարապետություն |
| 43°32′32.12″N 16°29′31.07″E / 43.5422556°N 16.4919639°E | |
Սնամեջ եկեղեցի (խորվաթերեն՝ Šuplja crkva), 11-րդ դարում ռոմանական ոճով կառուցված, ներկայումս կիսավեր խորվաթական եկեղեցի, որը պատկանել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Սկզբնապես կոչվել է Սուրբ Պետրոսի և Մովսեսի բազիլիկ[1], կառուցվել է ավելի հին՝ 6-րդ դարի բյուզանդական մատուռի հիմքի վրա՝ հինհռոմեական Դալմաթիա մարզի մայրաքաղաքի՝ Սալոնայի ավերակների մերձակայքում։ Ներկայումս հնավայրի մի մասն է հանդիսանում։
Եկեղեցին դասվել է 11-րդ դարում Սոլինում խորվաթների կառուցած Սուրբ Ստեփանոս և Սուրբ Մարիամ եկեղեցիների շարքին և հիշարժան է նաև նրանով, որ այստեղ է կատարվել Խորվաթիայի արքա Դեմետրիուս Զվոնիմիրի թագադրման արարողությունը[1]։ Կառույցն ունեցել է 26 մետր երկարությամբ և 13 մետր լայնությամբ երեք աբսիդ, որոնք միմյանցից անջատված են եղել սյուներով։ Նարտեքսը (նախասրահը, գավիթը) գտնվել է արևմտյան մուտքի մոտ, իսկ հարավային կողմում եղել է սրածայր գմբեթ, որի մի փոքր մասն է պահպանվել[2]։ Ըստ ավանդազրույցի՝ նարտեքսում ամփոփված է եղել խորվաթ արքաներից մեկի սարկոֆագը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զվոնիմիր արքայի թագադրման արարողության ռոմանտիկ ոճով պատկերը Ֆերդինանդ Քվինքերեզի նկարում
- 11-րդ դարի փորագրաքանդակ, որտեղ որոշ մասնագետների կարծիքով պատկերված է Զվոնիմիրի թագադրությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Solin.hr - Šuplja crkva Արխիվացված 2008-05-03 Wayback Machine
- ↑ «Photograph from Destinacije.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pavličević, Dragutin (2007). Povijest Hrvatske (Croatian). Zagreb: Naklada Pavičić. ISBN 978-953-6308-71-2.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)


