Սյունիների տոհմածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Սյունիների տոհմածառը[1]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մովսես Խորենացու՝ Սյունիների (Սիսակյաններ) նախարարական տոհմը և նրանց տոհմանունը, ինչպես նաև՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի անվանումը առաջացել է Հայկ նահապետի ժառանգներից՝ Գեղամի որդի Սիսակից[2]։ Սիսակից են սերում նաև Ռշտունիների և Գողթնեացիների նախարարական տները[1][3]։

Մեծ Հայքում Երվանդունիների և Արտաշիսյանների տիրապետության ժամանակ Սյունիները զբաղեցրել են երկրորդական գահը և Մեծ Հայքի արևելյան գավառների կուսակալի պաշտոնը։ Սյունիների բարձր դիրքը պահպանվել է նաև Արշակունիների տիրապետության ժամանակ։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Վաղարշակ Ա-ն «հրաման է տալիս Սիսակյաններին՝ լինել հրամանատար արքունի բոլոր զորքերին ու իր թագավորության երկրորդը և պատերազմով շարունակ դեմ կանգել Հոնաց դռանը»[1][4]։

Սիսակի ժառանգ Առանից էլ սերվում են Արցախի Առանշահիկների տոհմը[4][5]։ Առանը Հայոց արքա Վաղարշակ Ա-ից կարգվում է նահապետ «Առանա մեծ դաշտի վրա, Երասխից մինչև Հունարակերտ» և նշանակվում Մեծ Հայքի արևելյան կողմի կուսակալ[4]։ Ըստ Մովսես Խորենացու վկայության՝ նրա զավակներից են սերվել Ուտեացիների, Գարդմանացիների, Ծավդեացիների և Գարգարացիների նախարարական տները[1][5]։

Այս ամենից ենթարդվում է, որ սպարապետության պաշտոնը մինչև մ.թ.ա. 1-ին դար եղել է Սյունիների ձեռքում[1]։ Համաձայն Զորանամակի՝ Սյունյաց իշխանները ունեին 19400 զինվոր, իսկ Գահնամակում զբաղեցնում էին պատվավոր առաջին բարձը[6]։

Ստորև ներկայացվում է Սիսակից սերված իշխանական տոհմերի մոտավոր տոհմածառը`


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գեղամ Հայկազունի
Հայկազունյաց նահապետ
(մ.թ.ա. 1908-1858)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հարմա Հայկազունի
Հայկազունյաց նահապետ
(մ.թ.ա. 1858-1827)
 
Սիսակ
Սիսական նահապետ
(մ.թ.ա. 19-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ձագիկ Սյունի
Սյունյաց նահապետ
()
 
Ռշտունիներ
իշխանական տոհմ
 
Առան
Աղվանից կուսակալ
(մ.թ.ա. 2-րդ դար)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սիսակյաններ
իշխանական տոհմ
 
Գողթնեացիներ
իշխանական տոհմ
 
Գարդմանացիներ
իշխանական տոհմ
 
Ծավդեացիներ
իշխանական տոհմ
 
Ուտեացիներ
իշխանական տոհմ
 
Առանշահիկներ
իշխանական տոհմ
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը», Ժիրայր Միրումյան, Երևան, 2016.
  2. «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, էջ 28.
  3. «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, էջ 76.
  4. 4,0 4,1 4,2 «Սյունիքի պատմություն», Ստեփանոս Օրբելյան, թարգմ.՝ Ա. Աբրահամյանի, Երևան, 1986, էջ 73.
  5. 5,0 5,1 «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, էջ 72.
  6. «Հայոց պատմություն», աշխարհաբար թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, էջ 292-294.