Սյուզան Խարդալյան
Սյուզան Խարդալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1956 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող և կինոռեժիսոր |
Աշխատանք | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ |
Գործունեություն | 1988 թվականից մինչ օրս |
Ամուսին | PeÅ Holmquist? |
![]() |
Սյուզաննա Խարդալյան (այլ տարբերակներ՝ Խարտալյան և Կարտալյան շվեդերեն՝ Suzanne Khardalian) (փետրվարի 5, 1956, Բեյրութ, Լիբանան), շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզան Խարդալյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 5-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նրա ընտանիքը ցեղասպանությունից փրկվելու նպատակով հաստատվել էր Լիբանանում։ Սովորելով Բեյրութում և Փարիզում՝ ստացել է լրագրողի որակավորում։ Եղել է Փարիզում հրատարակվող հայկական «Կամք» թերթի խմբագիր։ 1987 թվականից բնակվում է Ստոկհոլմում։ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և միջազգային դպրոցի մագիստրոսի կոչում։ Շվեդիայում ավարտել է Փաստագրական ֆիլմերի ստոկհոլմյան դպրոցը[1]։
1988 թվականին նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Մեկ տարի անց՝ 1989 թվականին, Շվեդական ազգային կինոակադեմիայի «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն ֆիլմ» մրցանակը։ Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Թուրքիայում, ռեժիսորական խումբը աշխատել է գաղտնի տեսախցիկներով, սակայն նրանց նկատել և ձերբակալել ե։ Խարդալյանը իր խմբի հետ միասին մեղադրել են ի օգուտ Շվեդիայի լրտեսության մեջ[2]։ Խարդալյանը իր գործերում բազմիցս անդրադարձել է հայկական թեմատիկային։ Նրա խոսքերով «Ցեղասպանության թեման իմ բոլոր ֆիլմերի կարմիր թելն է»[3]։ 2011 թվականին նա ավարտել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի նկարահանումները, որը պատմում էր Խարդալյանի տատի պատմությունը, ով վերապրել էր հայոց ցեղասպանությաունը և ենթարկվել սեռական ստրկության։ Հաջորդ տարի նրա փաստագրական-ինքնակենսագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնի ժամանակ, որտեղ արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ մրցանակին[4]։
2012 թվականի օգոստոսին ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ամուսնացել է օպերատոր և ռեժիսոր Պեր Հոլմքվիստի հետ։ Սակայն պարզվել է, որ նրանք արդեն 22 տարի ամուսնացած են, սակայն մինչ այդ օրը չէին օրինականացրել իրենց ամուսնությունը[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 — Տատիկիս դաջվածքները
- 2008 — Երիտասարդ Ֆրեյդը Գազայում
- 2005 — Հիմարություն
- 2005 — Ես ատում են շներին
- 2002 — Ո՞ւր է իմ հաղթանակը
- 2001 — Բառեր և քար — 2000 տարեկան Գազան
- 2000 — Օփիումից քրիզանթեմներ
- 1997 — Նրա հայ արքայազնը
- 1996 — Առյուծը Գազայից
- 1991 — Թաքցնել Անժելայից
- 1988 — Խորհրդային Միության գաղտնի պատերազմը
- 1988 — Վերադարձ դեպի Արարատ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сюзан Хардалян: «Курс на Восток»»։ Собеседник Армении։ 2012-11-05(չաշխատող հղում)
- ↑ Арен Вардапетян (2007-12-25)։ «Из Стокгольма к Арарату, или как обрести Родину?»։ НОРАВАНК։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-06-ին։ Վերցված է 2018-02-06
- ↑ «Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
- ↑ «Фильм "В тумане" Лозницы победил на кинофестивале "Золотой абрикос"»։ РИА-Новости։ 2012-07-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-06-ին։ Վերցված է 2018-02-06
- ↑ ««Տատիկին դաջվածքների» ռեժիսորն ամուսնացել է նույն ֆիլմի օպերատորի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-05-25
|