Տատիկիս դաջվածքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները»
շվեդ.՝ Farmors tatueringar
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2011
ՌեժիսորՍյուզան Խարտալյան
Սցենարի հեղինակՍյուզան Խարտալյան
ՕպերատորՓեո Հոլմքվիսթ
ԵրաժշտությունԱլան Հովհաննես, Վենսան Բուտոլո

«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» (անգլ.՝ Grandma’s Tattoos) Սյուզան Խարտալյանի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում։ Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները։ Թաքցնելով իր գաղտնիքը». այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին։

Ֆիլմն ինչ-որ չափով կենսագրական է, քանի որ ներկայացվում է Խարտալյանի մեծ մոր պատմությունը։ Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիր այս ֆիլմում Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները։ Ռեժիսորի տատը 1915 թվականին 12 տարեկան է եղել, երբ թուրքերը, որպես սեփականության նշան, դաջվածքներ են արել նրա մարմնին՝ գլխին, դեմքին, ձեռքերին[1]։ Ֆիլմը պատմում է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ հազարավոր փրկված հայ կանանց ճակատագրերի մասին, որոնց բռնաբարել են և տեղացի կանանցից տարբերելու համար ձեռքներին ու դեմքերին դաջվածքներ արել։ Այս կանայք ունեն ոչ միայն դաջված ձեռքեր, այլև դաջված ճակատագրեր, նրանք ամբողջ կյանքում ստիպված են եղել այդ խարանն իրենց դեմքին կրել։ Խանում տատն էլ այդ կանանցից մեկն է եղել և երբեք չի խոսել իր դաջվածքների մասին, որովհետև դրանք նաև ամոթի դաջվածքներ են եղել, ինչը նա թաքցրել է իր ընտանիքից՝ այդ ամոթի զգացումը նրանց չփոխանցելու համար[2]։

Ֆիլմի պաստառին օգտագործվել է հեղինակի տատիկից մնացած միակ հին լուսանկարը։

Օգտագործված է Ալան Հովհաննեսի երաժշտությունը, իսկ ընթացքում հնչող «Յարիս բոյին մեռնեմ» երգը օգտագործվել է որպես նշան իր մեծ մոր և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր-Փեո Հոլմքվիսթ
  • Ռեժիսոր -Սյուզան Խարտալյան
  • Սցենարի հեղինակ-Սյուզան Խարտալյան
  • Օպերատոր-Փեո Հոլմքվիսթ
  • Նկարիչ-Սյուզան Խարտալյան, Փեո Հոլմքվիսթ
  • Երաժշտություն-Ալան Հովհաննես, Վենսան Բուտոլո
  • Հնչյունային ռեժիսոր-Ջոնաթան Քրուզե
  • Մոնտաժ-Թոբի Թրոթեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ցեղասպանության հետքերի մասին պատմող հանրահայատ ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  2. Ապրել «Ոսկե ծիրանից» «Ոսկե ծիրան»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]