1916 թվականին ավարտել է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը, 1931 թվականին՝ Մոսկվայի «Վիստրել» դասընթացները։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-1918)՝ Կովկասյան ռազմաճակատում։ 1923-1932 թվականներին ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում, ապա՝ ԲԳԿԲ Բաքվի ուսումնական կենտրոնում։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Կալինինյան ռազմաճակատի գործողություններին, Կովկասի ճակատամարտին (1942-1943)։ 1944 թվականին 1-ին մերձբալթյան ռազմաճակատում եղել է 18-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Բելառուսիայի («Բագրատիոն» ռազմագործողություն) և Լիտվայի ազատագրմանը, որտեղ և զոհվել է[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 282)։