Սկևռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սկևռա վանքից)
Jump to navigation Jump to search

Սկևռա, վանք, գիտամշակութային կենտրոն Կիլիկյան Հայաստանում։ Ունեցել է բարձր տիպի դպրոց, գրչատուն, մատենադարան, կուսանոց, գործել է Լամբրոն բերդին կից։ Այնտեղ է եղել նաև Հեթումյանների տոհմային դամբարանը։ 12-13 դարերում վանքում ծաղկում են ապրել գրչությունը, մանրանկարչությունը, փորագրությունը։ Անցել է երկու շրշան։ Առաջինը (մինչև 13-րդ դարի սկիզբ) կապված է Ներսես Լամբրոնացու գրչական, մատենագրական գործունեության հետ։ Այդ շրջանում բեղմնավոր աշխատանք են կատարել Գրիգոր Ծաղկողը, Գրիգոր Սկևռացին, Կոստանդին, Արեստակես, Սամվել, Հովսեփ, Հուսիկ, Ներսես գրիչներն ու մանրանկարիչները և երևելի այլ գործիչներ։ Երկրորդ շրջանը (13-րդ դար) համընկել է նշանավոր մշակութային գործիչ ու րաբունապետ Գրիգոր Սկևռացու գործունեության հետ։ Վանք են հրավիրվել հոչակված գրիչներ ու նկարիչներ, աոավել ծաղկում են ապրել արվեստները։ Նշանավոր գործիչներից են եղել Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Սիոն ծաղկողը, րաբունապետներ Սիմեոնը, Խաչատուրը, Մովսես Երզնկացին, հայտնի գրիչներ Ավետիսը, Ստեփանոս Սկևռացին, Ստեփանոս Իրիցու որդին և ուրիշներ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են Սկևռայում ընդօրինակված ձեռագրեր և այլ մատյաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png