Մովսես Երզնկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մովսես Երզնկացի (1250 - 1323, Երզնկա, Թուրքիա), հայ մանկավարժ, մատենագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Սեպուհ լեռան վրա գտնվող Երզնկայի ավագ վանքում, ապա ձեռնադրվել քահանա։ Վարդապետական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով 1290-ական թվականներին մեկնել է Կիլիկիա, սովորել Սկեռայի և Արմենի դպրոցներում՝ աշակերտելով նշանավոր մանկավարժ Գևորգ Սկևռացուն։ 1293 թվականին ավարտել է Պատարագի մեկնությունը՝ համառոտված Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու նույն անուն գործերից։ Նույն շրջանում կատարել է Աստվածաշնչի ընդօրինակություն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ JMS 177) և նվիրել Երցնկայի Գրիգոր Լուսավորիչ վանքին։ Հավաքել է 200-ից ավել խրատներ, վարքեր և այլ արժեքավոր նյութեր, կազմել «Ոսկեփորիկ» ժողովածուն։ Ուսուցչի մահվան կապակցությամբ (1301 թվական) գրել է չափածո դրվագ։ 1301 թվականից մինչև խոր ծերություն ուսուցչություն է արել Ս․ Գրիգոր Լուսավորիչ վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քյուրտյան Հ., Երիզայ եւ եկեղեաց գավառ, հ. 1, Վնտ., 1953: